Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին

18.06.2024 15:58
836

Երկու տարի մենք աղաղակում ենք, ասում ենք, դիմում ենք գրում, որ դպրոցը, խմելու ջուրը, գերեզմանները, վարելահողերը կամ իրենց վերահսկողության,  նշանառության տակ են, կամ էլ միջդիրքային հատվածում, Նիկոլ Փաշինյանը եկել ասում է՝ բա՞ վարելահողերը:  Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ներքին Հանդի բնակիչներից մեկը՝ խոսելով անցյալ շաբաթվա ավարտին Նիկոլ Փաշինյանի այցի մասին: Նա նշեց, վարչապետը  գյուղացիներին վարելահողերի մասին է հարցրել, ինչը շատ է զարմացրել նրանց:

«Չեմ հասկանում, ինքը տեղյակ չի՞: Երկու օր է, ուղեղումս դա է պտտվում՝ էս ի՞նչ եկավ մեզ ասեց ու գնաց»,-հավելում է նա: 

«Գյուղի բնակիչներն առաջին հերթին անվտանգության մասին հարցրեցին,  հետո խմելու ջրի,  տների տանիքների: Դե մեր խմելու ջրի աղբյուրը թշնամու վերահսկողության տակ ա, նոր ջրագիծ են կառուցում, այդ աշխատանքների վերաբերյալ խոսեցին:  Բայց մեզ ավելի շատ մեր անվտանգությունն է հետաքրքրում, վտանգավոր գոտում ենք ապրում, տանիքը մեզ համար այնքան էական չէ, որքան մեր անվտանգությունը»,-ասում է բնակիչը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը գյուղացիների հետ զրույցում ասել է, որ Ներքին Հանդում էլ են սահմանազատման և սահամանգծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես Կիրանցում են իրականացվել:

«Կիրանցի հատվածում տեղադրված ցանկապատը ցույց տվեց, ասաց՝ Ներքին Հանդում էլ է էդպես լինելու, ո՛չ կենդանին կանցնի, ո՛չ թշնամին:  Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի: Ի՞նչ կենդանի, գյուղում կենդանի էլ չունենք:  Նշեց, որ նախկինում գծված սահմանով է լինելու: Սահմանազատման աշխատանքների համար հստակ ժամկետներ չասաց, ասաց՝ դա բարդ գործընթաց է»,-հավելեց Ներքին Հանդի բնակիչը:  

«Ես ընդհանրապես հույս չունեմ այս սահմանազատումից: Մտածում եմ՝ հողը միայն կռվով են հետ վերցնում: Անզեն  աչքով էլ երևում ա՝ նրանք նոր խրամատներ են փորում. չեմ պատկերացնում՝ ոնց են հետ քաշվելու մեր տարածքից:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40