Արայիկ Հարությունյանը որտե՞ղ է աչքի ընկել «դուխով»՝ բանակո՞ւմ է «դուխով» ծառայել, իրենց թաղո՞ւմ է դուխով տղա եղել․ Է․ Մարուքյանի պատասխանը ԿԳ նախարարին

14.02.2019 18:51
1553

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ինչպես ՀՀԿ-ն էր բուհերը հանրապետականացնում, այդպես էլ հիմա իշխանությունն է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմում իրենց մարդկանց նշանակում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նաև նկատեց, որ երբ ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը պետք է հակափաստարկներ բերի։

«Ագրարային համալսարանի ռեկտորը փոխվել է (այժմ Վարդան Ուռուտյան է․-խմբ.), բայց մինչև ռեկտորի փոխելը հոգաբարձուների խորհուրդ է փոխվել, և «Իմ քայլի» ներկայացուցիչներ են ներառվել խորհրդում, հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանան ռեկտորին նշանակել, որից հետո ռեկտորն եկել է ու իր աշխատավարձը դարձրել 855 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավելի իմ աշխատավարձից:

Պրոռեկտորի աշխատավարձը բարձրացրել են՝ 235 հազարից դարձնելով 583 հազար դրամ»,- ասաց նա։

Մարուքյանը կրկին հիշեցրեց, որ Ագրարային համալսարանում ստեղծվել է մարքեթինգային բաժին, որը նույնպես նոր աշխատողներ ունի։

«Փոփոխությունների արդյունքում զարմացնում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակի կրած փոփոխությունները։ Նախ նշենք, որ այստեղ աշխատավարձերի չափը փոփոխություն չի կրել, հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300  հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի, ինչպես նաև քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել։ Ռեկտորը կրճատել է հաստիքների քանակը 58-ով, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի ֆոնդը նվազել է 18 մլն դրամով, այսինքն՝ գիտնակաների է կրճատել ու այդ փողով իր աշխատավարձը բարձրացրել, բաժիններ ստեղծել, իրանց մարդկանց ընդունել»,- շարունակեց պատգամավորը։

Այս փաստերը հիմք են տալիս Մարուքյանին հիմնավոր կասկած ունենալ, որ նոր իշխանությունն ունի հովանավորյալներ, որոնց նշանակում է ռեկտորի պաշտոններում։ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իր մասին ֆեյսբուքյան գրառմանը։

«ԿԳ նախարարն ասում է՝ ես Էդմոն Մարուքյանի համար չեմ աշխատում, թող նորմալ աշխատի։ Ինչ-որ ստատուս է գրել, իմ՝ հեղափոխության ժամանակների ելույթս դրել, եթե էդ մակարդակն է, եթե մեր երկրում նման մարդ է ԿԳ նախարար  աշխատում, էլ ի՞նչ ասեմ։ Կամ ինձ ասում է դուխով, դո՞ւ ես ինձ ասում դուխով, էդ  ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որտե՞ղ է աչքի ընկել դուխով՝ բանակո՞ւմ է ուժեղ դուխով ծառայել,  իրենց թաղո՞ւմ է դուխով տղա եղել, որտե՞ղ է դուխով եղել»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40