Իրանից գազի տարանցումը Հայաստանին «երկրորդ շնչառություն» կտա. Իսկանդարյան

27.03.2019 10:13
1044

Չի կարելի բացառել, որ որոշ ուժեր ամեն կերպ կխոչընդոտեն այդ նախագծի իրականացմանը։

Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումը Երևանը դուրս կբերի տարածաշրջանային շրջափակումից,  ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

 
Ավելի վաղ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գազի տարանցման վերաբերյալ Հայաստանի բանակցություններն Իրանի հետ միջազգային հետաքրքրություն են առաջացրել։

«Հայաստանի տարածքով գազի տարանցման գաղափարը շատ լավ նախագիծ է։ Սակայն ես հուսով եմ սպասելու նրա իրականացմանը։ Ժամանակին բազմաթիվ նման ծրագրեր կային, կողմերը պայմանավորվում էին, ստորագրում,  սակայն ինչ–որ խնդիրների պատճառով դրանք կյանքի չէին կոչվում», – ասաց Իսկանդարյանը։

Նա հույս հայտնեց, որ նախագիծը կիրականացվի, և դա նոր «շունչ» կհաղորդի Հայաստանին։ Այն դուրս կգա տարածաշրջանային շրջափակումից։

Իրանագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նման հայտարարություններ են հնչել ոչ միայն ՀՀ վարչապետի, այլ Իրանի նախագահի շուրթերից։

«Բացի այդ մենք ակտիվ համագործակցություն ենք տեսնում Իրանի և ԵՄ–ի միջև։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այնպես որ կարելի է ենթադրել, որ Միության շրջանակում այս հարցը ևս քննարկվել է։ Եվ կոնկրետ հավանություն ստանալուց հետո Երևանը բարձրացրել է հարցը», – նշեց Իսկանդարյանը, ընդգծելով, որ հազիվ թե այլ պարագայում դա հնարավոր լիներ։

Սրանից ելնելով, նախագծի իրականացման հույս կա։

«Ամենակարևորը, որպեսզի Ռուսաստանի հետ (Իրանից եկող գազատարի կիրառման հարցում) շահերի բախում չլինի, և Վրաստանն իր համաձայնությունը տա այդ գազը ստանալու համար», – ասաց Իսկանդարյանը։

Չի կարելի բացառել նաև, որ որոշակի ուժեր ամեն կերպ կխոչընդոտեն այդ նախագծի իրականացմանը։

Դեռևս 90-ականներին այդ ուղղությամբ Իրան—Հայաստան–Վրաստան–Հունաստան ձևաչափ գոյություն ուներ, սակայն ադրբեջանա–թուրքական լոբբին Վրաստանն այս գործընթացից դուրս մղեց։ Բազմաթիվ նախագծեր են եղել, գազի հետ կապված, սակայն Ադրբեջանը միշտ հանդես է եկել Վրաստանի համար ավելի շահավետ առաջարկով։

Հիմա էլ  կարող են ուժեր լինել, որոնք կփորձեն խանգարել Վրաստանին մասնակցել նախագծին։

Մյուս կողմից, փորձագետը մեծ հույսեր է կապում ոչ թե գազի, այլ էլեկտրահաղորդման երրորդ գծի  շինարարության հետ։ Այդ դեպքում հնարավոր կլինի ավելի շատ գազ ստանալ, այն վերածել էլեկտրաէներգիայի` մի մասը փոխանցել Իրանին, մյուս մասը` Վրաստանին վաճառել։

Սակայն այդ գործընթացը դեռ դանդաղ է ընթանում։ Ներկա պահին գազատարը գործում է 15% հզորությամբ։

«Այս անավարտ նախագծերի ավարտը ես ավելի առաջնահերթ եմ համարում, քան զրոյից նոր նախագիծ սկսելը», – նշեց Իսկանդարյանը։

Միևնույն ժամանակ Իրանի տնտեսության վրա բացասական են ազդում ԱՄՆ պատժամիջոցները, անկախ երկրի հսկայական ներուժի և ռեսուրսների։

Հիշեցնենք` Իրան–Հայաստան գազատարի թողունակությունը տարեկան մոտ 2,2 միլիարդ խորանարդ մետր  է։ Հիմա օգտագործվում են դրանից 365-370 միլիոնը: Դա իրանական գազի մատակարարումներն են Հայաստանի ջերմակայանների աշխատանքի համար («գազ էլեկտրականության դիմաց» սխեմայով)։ Հայաստանում քննարկվում է նաև 234 ՄՎտ  հզորություն ունեցող նոր ՋԷԿ–ի կառուցումը։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40