Իրարամերժ կարծիքներ դպրոցական դասագրքերի մասին

04.09.2023 16:42
2451

Տատս չորրորդ դասարանի կրթություն ուներ։ Մեծ տարիքում՝ ութսունն անց, գիրք  էր կարդում։ Գիրքը մոտեցնում էր քթին, ակնոցի հաստ ապակիները տառերին հառած՝ կարդո՜ւմ էր, կարդո՜ւմ... Րաֆֆու «Սամվելն» էր կարդում, և ժամանակ առ ժամանակ բարձրացնելով հայացքը գրքից՝ խորը հառաչում։ Չեմ հարցրել երբեք, թե ի՞նչ հիշեց, բայց մի անգամ պատմել է, որ որբությունը խանգարեց դպրոցը շարունակելուն․ մեծ ընտանիքի հոգսը մեծից փոքր պիտի քաշեին։

Տատս մնաց գրի ու գրքի կարոտ, դառնությունները, սակայն, նրա մեջ չկոտրեցին գիրք կարդալու սերը։ Տպագիր ինչ էլ լիներ՝ թերթ, գիրք, ամսագիր, կուչ եկած ցուցամատը տառերին հպած՝ հեգելով կարդում էր ու մանկան նման հրճվում...

Գնալով պակասեցին այդ սերնդի շարքերը, այսօր ամեն ինչ այլ է։ Նրանց և նորերի միջև դեռ մնում են ընթերցասեր վերջին մոհիկանները։ Ամեն ինչի նկատմամբ մարդկանց վերաբերմունքն էլ փոխվեց՝ նոսրացան նաև գիրք սիրող մարդիկ։

Ժամանակակից հեռախոսները, համակարգիչները, արհեստական բանականությունը մեր իրականությունից դուրս են մղում «բարի ծերուկ» գրքին, իսկ սոցիալական ցանցերը՝ մեսրոպաստեղծ տառերին։ Շատ ենք հանդիպում լատինատառ տողերի, գովազդների, ներմուծված բառերի ու արտահայտությունների։

Այս օրերին դպրոցական դասագրքերի հետ կապված իրարարմերժ կարծիքները շատ են։ Նոր դասագրքերը կարծես թե վատը չեն. ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ կան, սակայն էլեկտրոնային տարբերակը բողոքի տեղիք է տալիս։ Հետաքրքրիր է, չէ՞, առանց հեռախոսի ապրել ոչ ոք չի ուզում, բայց դասագրքի թղթային տարբերակն է ձեռնտու։ Ի՞նչ է սա նշանակում։

Նշանակում է՝ բոլոր լավ և վատ կողմերով հանդերձ՝ ընկալելին և կրթողն առկա դասագիրքն է։ Նշանակում է՝ ճիշտ ընտրված դասագիրքն իր ժամանակակից լուծումներով (ուղեկցող նշաններ, արագ արձագանքող կոդեր), ինչ-որ չափով կօգնեն մեզ սիրել գիրքը, ընթերցանությունը։

Ազնվական հաճույք է խորասուզվել թղթաբույր ընթերցանության մեջ, ստեղծել հոգեպարար միջավայր և կարդալ։

Դպրոցում այս ուղղությամբ անելիքներ շատ կան, նկատելի է  նաև, որ միջին դասարաններում երեխաներն ավելի ակտիվ ընթերցողներ են, քան բարձ դասարաններում։

Ընթերցանությունը, ինքնակրթվելը, համամարդկային նոր մոտեցումներով ապրելը մեզ համար արդիական պահանջ է՝ օդ ու ջրի պես կենարար։

Լիլիթ Զախարյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40