Փարաքարում չի բացառվում նոր ընտրության անցկացումը. համայնքի ղեկավար կրկին չի ընտրվել

07.01.2022 21:23
3062

Փարաքարի մշակույթի պալատը նորից շրջափակված էր: Ներսում ավագանին էր նիստ գումարում, դրսում բնակիչներն էին՝ սատարելու իրենց ֆավորիտ կուսակցություններին: Օրակարգում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության հարցն էր: Նիստը սկսվեց ժամը 10-ին: Սկսելու պահին 21 հոգանոց կազմից ներկա էր 11-ը՝ կոալիցիա կազմած «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը»: Նիստը վարելու իրավունքը տրվեց դաշինքի ամենատարեց անդամին:

Էմին Երիցյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինք) - Էս պահին երկու հանգամանք կա. առաջին՝ նիստը ժամանակին բացվել է և ընթացքի մեջ է համարվում, երկրորդ՝ քվորումն ապահովված է՝ 21-ից 20-ը ստորագրությամբ հաստատել է մասնակցությունը, հիմա էլ ներկա են:

Րոպեներ անց ուշացած դահլիճ մտավ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու 10 հոգանոց թիմն ու առարկեց՝ նիստն իրավազոր չէ, քանի որ այն պետք է վարեր ոչ թե դաշինքի, այլ ավագանու ամենատարեց անդամը՝ Էմմա Թորոսյանը՝ իրենց խմբակցությունից:

Հովհաննես Մխիթարյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» կուսակցություն) - Մենք չենք ուշացել, բոլորս այստեղ ենք եղել, նիստը վարողը՝ տարիքով մեծը, դրսում է եղել, խոչընդոտել են, Գոռը դուռը փակել է, այդ կինը չի կարողացել ներս մտնել:

Գոռ Սարիբեկյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինք) - Նման բան չի եղել, խոչընդոտելու ոչ մի միտում չենք ունեցել: Ըստ նախկին քվեարկության, ՔՊ-ն քվեարկել է մեր օգտին: Եթե գիտենք, որ 11 հոգին քվեարկելու է մեր թեկնածուի օգտին, ինչի պետք է խոչընդոտեինք:

«Դավիթ Մինասյան» դաշինքի անդամները պնդում են՝ նիստն իրավազոր է, քանի որ մեծամասնությունը ներկա է եղել: Իսկ վարման իրավունքը տրվել է դաշինքի ամենատարեցին. ըստ ՏԻՄ մասին օրենքի՝ այդ իրավունքը վերապահվում է տվյալ պահի՛ն նիստին մասնակցող տարեցին: «Ապրելու երկիր» խմբակցության պնդումը, թե իրենց արգելել են դահլիճ մտնել, որպես խախտում, քարտուղարությունում չի արձանագրվել:

Հարց - Արձանագրություն կազմե՞լ են, որ ձեզ արգելել են, թույլ չեն տվել մտնել ներս:

Էմմա Թորոսյան (Փարաքար համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր», կուսակցություն) - Ոչ, խմբակցությունը թող որոշի: Ես անհատապես չեմ կարող:

Կողմերն առայժմ իրար են մեղադրում՝ երկրորդելով նիստի օրակարգի միակ հարցը՝ համայնքի ղեկավարի ընտրությունը: Օրվա վերջում որոշեցին եռակողմ կառավարման փաստաթուղթ քննարկել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, դեռ իրենք էլ չգիտեն: Չկայացած նիստերի տրամաբանությամբ՝ խոշորացված համայնքում նոր ընտրությունը չեն բացառում:

1lurer.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12