Փառատոն. օր հինգերորդ

10.07.2024 11:45
819

Հինգերորդ օրը Կապանի միջազգային երաժշտական փառատոնը տոն դարձնողները նախորդ տարվանից կապանցի երաժշտասերին հայտնի անուններ էին՝  Լիաննա Ալեքսանյան (սոպրանո) Մարիաննա Շիրինյան (դաշնամուր), Աննա Սարկիսովա (դաշնամուր)։

Համերգը սկսվեց Աննա Սարկիսովայի մենանվագներով՝ Առնո Բաբաջանյան՝ «Էքսպրոմտ» և «Էլեգիա»։ Այնուհետև կատարվեց Շուբերտի ստեղծագործությունը՝ «Էքսպրոմտ մի բեմոլ մաժոր» (Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր)։

Փառատոնի «հայտնություններից» էր թավջութակահար Միքայել Հախնազարյանը, ով մեծ ներշնչանքով հնչեցրեց Սերգեյ Ռախմանինովի «Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար սոլ մինոր»՝ ստեղծագործությունը, կոմպոզիտորի գլուխգործոցներից մեկը։ Թավջութակահարին նվագակցում էր Մարիաննա Շիրինյանը։

Փառատոնի հինգերորդ օրվա համերգային ծրագիրը «Յուկալի» ոչինչ չասող խորագիրն էր կրում։ Պարզվում է՝  դա անվանումն է հետաքրքրական կենսագրություն ունեցողը մի կոմպոզիտորի՝ Քուրթ Վայլի ստեղծագործության։ Նա հետապնդվում էր նացիստների կողմից և ստիպված էր լքել իր հայրենիքը։ Հաջորդիվ հնչեցին Քուրթ Վայլի «Յուկալի» և այլ ստեղծագործություններ՝ օպերային  դիվա Լիաննա Ալեքսանյանի կատարմամբ, ով հանդիսականին գերեց ձայնային բացառիկ  որակներով և դրամատիկ տպավորիչ խաղով։

Երաժշտական փառատոնի շրջանակում պատանի երաժիշտների համար անցկացվում են վարպետաց դասեր։ Փառատոնի չորրորդ և հինգերորդ օրերին նրանք հնարավորություն ունեցան Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակում նվագել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։

Փառատոնը շարունակվում է լեփ-լեցուն դահլիճում՝ կենսական նոր տարածքներ գրավելով։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40