«Պարի աստղերը» նոր տոն պարգևեցին հանդիսատեսին, այս անգամ՝ ստեղծման 30-ամյակի առիթով

12.06.2023 15:58
1518

2023-ը հոբելյանական տարի է «Պարի աստղեր» շոու ստուդիայի համար, լրանում է պարային այդ կոլեկտիվի ստեղծման 30-ամյակը: Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ «30 տարի բեմում» խորագրով: Հանդիսությանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, «Պարի աստղեր» շոու ստուդիայի նախկին սաներ, նաև «Միլեն շոու բալետ»-ը մայրաքաղաքից (գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց՝ Արթուր Եղոյան):

«Պարի աստղերի» երեսնամյա ուղին սկզբնավորվել է 1993-ին՝ Էրիկ Քոչարյանի, Հովիկ Առաքելյանի և Լևոն Սարգսյանի նախաձեռնությամբ: Կարճ ժամանակ պահանջվեց, որ պարախումբը սիրվի հանդիսականի կողմից, իսկ համայնքային միջոցառումներն անցկացվում էին պարախմբի անմիջական մասնակցությամբ, ընդ որում՝ յուրաքանչյուր տարի ունենում էին երկու մենահամերգ: 1998-2000 թթ. «Պարի աստղերը» նոր պարուսույց ունեցավ՝ Արթուր Եղոյան, ով հմտությամբ համադրում էր հայկական ժողովրդական պարերն ու ժամանակակից ոճը, և այդպիսով խումբը դարձավ հայկական ժամանակակից պարային խումբ:

1993-ից 2023 թ. սերնդափոխության արդյունքում «Պարի աստղերի» քուրայով անցել են մոտ երեք հազար պատանի ու աղջիկ, նրանցից ոմանք ստեղծեցին իրենց պարախումբը:

2007-ին Էրիկ Քոչարյանի ջանքերով վերակազմավորվում է «Պարի աստղեր» շոու ստուդիան, և խումբը նոր հաջողություններ է ունենում. համաքաղաքային միջոցառումներ, մրցանակներ ու հաղթանակներ, փառատոների մասնակցություն մայրաքաղաք Երևանում և Վրաստանում:

«Պարի աստղերի» լուսավոր կենսագրության մեջ նաև մի տխուր էջ կա. 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը խլեց «Պարի աստղեր» շոու ստուդիայի լավագույն պարող ու կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանի կյանքը: Պարային այս կոլեկտիվը մշտապես հարգում է շնորհալի գործընկերոջ հիշատակը, հաշվետու համերգների ժամանակ անցկացվում է նրա անվամբ մրցանակաբաշխություն: Ստուդիայի լավագույն պարողին կամ պարուհուն հանձնվում է նրա անվամբ արձանիկ:

«Պարի աստղեր» շոու ստուդիան մշտապես համագործակցում է մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի և մենակատարների հետ, վերջիններիս կատարումները զուգորդվում են պարային ելույթների հետ: Այս անգամ ևս «Պարի աստղերի» հետ էին կենտրոնի երգիչ-երգչուհիները: Հոբելյանական համերգին ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի մեներգիչներ Գաբրիել Ջիգը, Սուսաննա Գալստյանը, Ինգա Մանուչարյանը, ռեփեր Միշոն:  Իսկ առաջին պլանին «Պարի աստղեր» շոու ստուդիայի տարբեր տարիքային խմբերն էին:

Պարն ինքնարտահայտման ձև է մանուկների և պատանիների համար, ովքեր արտահայտում են իրենց զգացմունքները, պարային շարժումների միջոցով կարողանում արտահայտել ուրախություն, տխրություն, հուզմունք: Այդ ամենն արտացոլվեց «Պարի աստղեր» շոու ստուդիայի պարողների կատարումներով, ովքեր տոն պարգևեցին հանդիսականին: Բեմահարթակում և ժողովրդական, և ժամանակակից ռիթմերով պարեր էին: Հանդիսականին անակնկալ մատուցեց ստուդիայի պարուսույց Աննա Աղագուլյանը՝ հանդես գալով մենապարով: Հատկապես տպավորիչ էին մայրաքաղաքից ժամանած «Միլեն շոու բալետի» կատարած պարային բեմադրությունները:

Հոբելյանական միջոցառմանն անպակաս էին շնորհավորանքները: Հրապարակվեց մայրաքաղաքի «Սեբաստիա» մշակութային կենտրոնի (ղեկավար՝ Արթուր Եղոյան) շնորհավորանքի ուղերձը . «Այսօր հրաշալի առիթ է մեծարելու պարը, արվեստի այն ճյուղը, որը միավորում է մարդկանց՝ հանուն խաղաղության և բարեկամության, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից: «Պարի աստղեր» շոու ստուդիայի հիմնադիր Էրիկ Քոչարյանը մշտապես ոգևորել է հայ մարդուն՝ արտացոլելով նրա ձգտումները, զգացումները, սերը ծննդավայրի, մատաղ սերնդի, գեղագիտական դաստիարակության և ազգային ավանդույթների նկատմամբ: Սա ևս մի առիթ է ամփոփելու և արժևորելու պարարվեստի ոլորտում 30 տարվա կատարած աշխատանքը, հիշելու «Պարի աստղեր» շոու ստուդիայի երախտավորներին և անդրադառնալու նրանց ստեղծած ավանդույթներին:

Շնորհավորում ենք Ձեզ հոբելյանի կապակցությամբ և մաղթում ստեղծագործական բերկրանքի բազում պահեր, թարմ ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ: Վստահ եմ, որ Ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի անունը, որն ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներում»:

«Յոթ տարեկանից բեմում եմ, որտեղ վայելեցի կյանքիս երջանիկ պահերը, 47 տարեկան եմ, շարունակում եմ երջանիկ օրեր ապրել, ինչի համար երախտապարտ եմ մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ: Հանգամանքների բերումով, եթե այստեղ էլ չապրեմ, տեղափոխվեմ այլ տեղ, «Պարի աստղերի» ավանդույթները շարունակելու են իմ սաները, 40-50-60 տարի հետո հնչեցնելու են շոու ստուդիայի անունն այս հրաշալի դահլիճում»,- ասաց Էրիկ Քոչարյանը՝ մեկ առ մեկ հիշատակելով մշակույթի կենտրոնի տնօրենների անունները, որոնց հետ պատիվ է ունեցել աշխատելու:

Էրիկ Քոչարյանը Նորայր Գասպարյանի անվան հուշամեդալով պարգևատրեց «Պարի աստղեր» շոու ստուդիայի մի շարք պարուհիների, իսկ շոու ստուդիայի երկարամյա պարուհի Էլեն Մովսիսյանին՝ Նորայր Գասպարյանի պարն արտացոլող արձանիկով: Շոու ստուդիայի համահիմնադիր, «Միլեն շոու բալետ»-ի ղեկավար Արթուր Եղոյանը ևս պարգևատրվեց նույն արձանիկով:

Իսկ ամենավերջում հայկական «Քոչարին» էր՝ «Պարի աստղերի» և «Նոր աստղերի» կատարմամբ:

Մի խոսքով՝ անակնկալներ, մրցանակներ, ուրախ տրամադրություն

Վահրամ Օրբելյան

Կապան համայնքի տնտեսվարողները տարեկան պետբյուջե են փոխանցում մոտ 40 մլրդ դրամ, իսկ կառավարությունը դրանից միայն 4,5 միլիարդն է վերադարձնում համայնք

01.06.2026 14:12

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14