Փարիզը հուսով է, որ Բաքուն նախքան COP 29-ը կապացուցի, որ ցանկանում է հասնել խաղաղության

16.09.2024 21:43
673

«Պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ». Սեժուրնեն՝ խաղաղության պայմանագրից

Մինչ Երևանը վերահաստատում է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը ստորագրելու պատրաստակամությունը, Փարիզը հույս է հայտնում, որ Բաքուն նախքան նոյեմբերին կայանալիք COP 29-ը կապացուցի, որ ցանկանում է հասնել խաղաղության։

«Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան ցանկանում է խաղաղություն, միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն, և քանի որ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP 29-ը, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել այդ խաղաղությանը նախքան COP 29-ը։ Կարծում եմ, որ պետք է կարողանանք առաջ գնալ այս թեմայի շուրջ շատ արագ», - հայտարարեց երեկվանից Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Նա այսօր առանձնազրույցներ է ունեցել նախ Հայաստանի արտգործնախարարի, ապա վարչապետի հետ։ Ըստ կառավարության հաղորդագրության` Սեժուրնեի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ամրապնդել իր ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունը և այդ ճանապարհին բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը։

Մինչ այդ ֆրանսիացի նախարարը Արտգործնախարարության ճեպազրույցում վերհաստատեց՝ Փարիզն աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի արդար ու կայուն խաղաղություն։ Նույն սկզբունքները, ըստ Սեժուրնեի, պետք է լինեն նաև դելիմիտացիայի գործընթացի հիմքում։

«Պայմանագիր, որ կհարգի սուվերենությունը, երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Սա Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված փաստաթղթի ամբողջ իմաստն է, և Պրահայում 2022 թվականին քաղաքական հանրությանն այս նույն գաղափարն է ներկայացվել», - հավելեց նա։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40