Պարտադի՞ր է հայտարարագրել անձնական անկանխիկ փոխանցումները

14.01.2025 10:39
631

Հայաստանում բոլոր գրանցված աշխատողները մինչև 2025-ի մայիսի 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն՝ 2024 թվականին իրենց ստացած եկամուտների համար։ Ընդ որում՝ ինչպես «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանում է Ֆինանսների նախարարության եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, օրենքի տեսանկյունից եկամուտ են համարվում ոչ միայն աշխատավարձը, այլև՝ բոլոր այն անձնական անկանխիկ փոխանցումները, որոնք քաղաքացին ստացել է մեկ այլ անձից։ Պետք է լրացնել անգամ, եթե այդ գումարները նվիրատվություն են կամ պարտքով են տրվել։ 

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ բոլոր անձնական փոխանցումների հանրագումարը տարին մեկ անգամ պետք է հաշվել ու լրացնել հայտարարագրի մեջ, սակայն դրանք չեն հարկվի։ Իսկ թե ինչպես հաշվել  այդ գումարները, եթե դրանց մեջ ներառվում անգամ 1-2 հազար դրամը, չի հստակեցվում։ 

Օրի Ալավերդյանը խորհուրդ է տալիս բանկ գնալ, վերցնել քաղվածքներն ու հաշվել. ինքն այդպես է արել։ 

Այդուհանդերձ, Ֆինանսների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն քննարկում են անձնական փոխանցումների մասով որոշակի շեմ սահմանել, որից ցածր գումարները հայտարարագրելու կարիք չի լինի։ Որոշում առայժմ չկա։

Հայտարարագրման խութերն ու համակարգի վերաբերյալ մանրամասները՝ հարցազրույցում։ 

Չեն հարկվի նաև հողի և այլ գույքի վաճառքից ֆիզիկական անձից ստացվող եկամուտները, բայց դրանք ևս պետք է լրացնել։  

Վարկերը, այդ թվում՝ հիփոթեքային, սպառողական, ավտոմեքենայի և այլն, ևս պետք է հայտարարագրել որպես եկամուտ, որը կրկին չի հարկվում։   Հայտարարագրվում է ոչ թե գույքը, այլ՝ վարկի գումարը։ Լրացնում է միայն գումարը ստացած քաղաքացին, իսկ համավարկառուն՝ ոչ։ 

«Մեր օրենսդրությունը վարկը  եկամուտ է համարում, որքան էլ տարօրինակ չհնչի։ Բայց, բնականաբար, դա չի հարկվում»,- ասում է Օրի Ալավերդյանը։ 

Հարկվող եկամուտներ են, օրինակ, աշխատավարձը, վարձակալության հանձնած գույքից ստացվող վարձավճարները, փոխառությամբ տրված գումարներից ստացված եկամուտները։

Հայտարարագիր չլրացրած քաղաքացուն առաջին անգամ «սպառնում է» զգուշացնում,  մեկ ամիս հետո չներկայացնելու դեպքում՝ 5 հազար դրամի տուգանք, որը կրկնապատկվում է և ավելի մեծանում, եթե քաղաքացին կրկին չի լրացնում։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի գաղափարի և նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարությունն է, սակայն վարչարարությունը իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն: Հայտարարագիրը լրացվելու է ՊԵԿ պաշտոնական կայքում կամ առանձին հավելվածում։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12