Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին

20.05.2021 12:30
1263

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հարցին, թե ինչու է Հայաստանն առանց զինված դիմադրություն ցույց տալու դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց նրա  համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու, էսկալացիան դիվանագիտական  ճանապարհով կարգավորելու համար: Հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները, մեծ հավանականությամբ կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք որոշ սցենարի դեպքում ավելի լայնամասշտաբ պատերազմի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե որն էր ադրբեջանական կողմի նպատակը: «Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր, ու մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք նրա վրա, որ այդ գործողությունն առնվազն Սյունիքի հատվածում իրականացվում է Սյունիքի մարզի և ՀՀ տարածքի ամենանեղ հատվածով, որը մոտ 26 կմ լայնություն ունի: Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադրություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդիրների առջև կարող էր կանգնեցնել:

Մենք որոշել ենք, որ հարցը պետք է լուծենք մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, ես սա համարում եմ ճիշտ, որն այս պահի դրությամբ արդարացնում է իրեն՝ թեև դեռ չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին:

ՀՀ ներքին պրոցեսները դիտարկելով, չի կարելի բացառել, որ այս գործողության նպատակը ՀՀ ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է, և գուցե նաև ՀՀ-ում գործող պրոպագանդիստական, գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչը կարողացել հատել հայ-ադրբեջանական սահմանը։

«Նախ ուզում եմ ասել, որ պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով։ Եվ այն հատվածներում, որտեղ գործ ունենք, բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, նույն վիճակում է ադրբեջանական կողմից»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այստեղ ուրիշ խնդիր կա: «Նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք, որովհետև, այո, մեր գնահատմամբ՝ ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Եվ այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք ու դիվանագիտական աշխատանք իրականացնենք՝ սա արձանագրելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40