Երկուշաբթիից մի շարք գործունեության տեսակներ թույլատրելի կլինեն. վարչապետ

11.04.2020 13:54
1367

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց, որ Կառավարությունն արդեն քանի օր է՝ արտակարգ խորհրդակցություն է անցկացնում ՝ որոշելու, թե արտակարգ դրության ժամկետի ավարտին մոտ ինչ որոշում կայացնի։

«Անխուսափելի է, որ մենք արտակարգ դրությունը երկարացնենք։ Երկուշաբթի կամ երեքշաբթի Կառավարությունը կկայացնի որոշում»,- նշեց վարչապետ Փաշինյանն ու հայտնեց, որ Կառավարության որոշմանը կհաջորդի ԱԺ արտահերթ նիստը։

Վարչապետը նշեց, որ արտակարգ դրությունը կերկարի մեկ ամսով, բայց որոշ սահմանափակումներ կհանվեն։

«Մենք իհարկե հասկանում ենք, որ շատ կարևոր է, որ մենք մեր տնտեսական կյանքը հնարավորինս պահպանենք։ Այդ պատճառով որոշել ենք, որ երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն թույլատրելի։ Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծությունը, ձկնորսությունը, հանքարդյունաբերություն, բաց հանքերի շարագործում։ Ապրիլի 13-ից կթույլատրվի բացօթյա շինարարական գործունեությունը։ Ապրիլի 20-ից կփորձենք բացել տեքստիլ ոլորտը, խանութները։ Ամենառիսկային խումբը այստեղ մեզ համար տեքստիլ ոլորտն է։ Այսօր, որ մենք 1000-ին մոտ հիվանդ ունենք, դրան տարել է տեքստիլ արտադրությունը»,- նշեց վարչապետը։

Վարչապետը նշեց, որ համաճարակի տարածումը շարունակվում է, բայց մեր խնդիրն է ունենալ հնարավորինս քիչ դեպքեր։

«Հիմա մեր օրվա հիվանդացության ցուցանիշը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22