Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, խորհրդակցություն անցկացրել

03.02.2021 16:07
1133

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ։ Մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել են 2020-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը, տեղեկացնում է վարչապետի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության, խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Ընդգծելով, որ Արարատի մարզն առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է՝ վարչապետը նշել է, որ իրենց օրակարգում նաև բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրներն են, սոցիալ-տնտեսական, իրավակարգի և անվտանգության ապահովման հարցերը։

Արարատի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով ու պատերազմով գյուղմթերքների արտադրության ծավալները նվազել են, սակայն օրինակ՝ խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունն աճել է:

Նշվել է, որ մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը կազմում է 156 հազար հեկտար, որոնց թվում են նաև արոտավայրերը: Մշակվող հողատարածքների թիվը հասնում է 42 հազարի:

Այս համատատեքստում, վարչապետը կարևորել է մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ քայլերը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսմանն ուղղված քայլերը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների, ֆերմաների հիմնման համար իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին հանձնարարել մոնիթորինգի միջոցով գնահատել խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման տարբերակներ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ապահովման քայլերը, ըստ անհրաժեշտության իրականացնելով կոնկրետ օրենսդրական, իսկ ծրագրերում՝ բովանդակային փոփոխություններ:

Տեղեկացվել է, որ 2020 թվականին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: Բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվել է հետևողական վերահսկողություն: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը, շինարարության, կրթության և այլ ոլորտներում առկա խնդիրներին ու լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:

ԶՈւ ներկայացուցիչը զեկուցել է, որ Արարատի մարզի սահմանային օպերատիվ իրավիճակը հանգիստ է և գտնվում է հայկական ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Վարչապետը նշել է, որ նման աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կլինեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում և մարզպետարաններում։

Խորհրդակցությունից հետո Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24