Փաշինյանը Գորիսում հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

11.03.2020 12:16
1186

ՀՀ վարչապետ, <<Այո>> քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը։

Փաշինյանը նախագծի տեքստն ընթերցեց մարտի 11-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։ <<2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն թեման, որ անհրաժեշտ է նախորդ շրջանի իշխանությանը տալ քաղաքական գնահատական։ Այժմ ստեղծվել է հանրաքվեի հռչակագիր, որով կտրվի քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին>>,- ասաց Փաշինյանը։
Հռչակագրի նախագծի առաջին կետով նշվում է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը, բացի 1999թ. խորհրդարանական ընտրություններից, մնացած բոլոր համապետական ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգին և այլ թեմաների։
Վարչապետը նշեց, որ մինչև մարտի 31-ը քաղաքացիները հնարավորություն կունենան հռչակագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել ,Այոե-ի շտաբին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, <<Այո>>-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներն և այլ պաշտոնյաներ։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25