Փաշինյանը հաստատել է` Հայաստանը չի ձգտում ՆԱՏՕ–ում հայտնվել

26.07.2018 12:37
1163

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է ու մտադիր է բարձրացնել կազմակերպությունում իր մասնակցության արդյունավետությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի այն հարցին` արդյո՞ք երկիրը ձգտում է ՆԱՏՕ–ում հայտնվել։

«Ոչ, իհարկե։ Ոչ։ Մենք հիմա ՀԱԿՊ անդամ ենք, մեր նպատակն այն է, որ Հայաստանի մասնակցությունն այդ կազմակերպությունում ավելի արդյունավետ դառնա։ Որոշ հարցեր ունենք ՀԱՊԿ–ի մեր գործընկերներին, մեր նպատակն է հիմա այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնել», – ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Բրյուսելում մասնակցել է ոչ թե բուն ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, այլ այն երկրների գագաթնաժողովին, որոնք մասնակցում են դաշինքի շրջանակում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը։

Փաշինյանի խոսքով` ՆԱՏՕ–ն Հայաստանի հետ որոշ ծրագրեր ունի։ Հայաստանը մասնակցում է նաև Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը։

«Առաջին տարին չէ, որ մենք ՆԱՏՕ–ի հետ համագործակցում ենք, դա բավականին երկար ծրագիր է։ Ու դա շարունակվելու է», – ասել է Փաշինյանը։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէ։ Այն տարածաշրջանային համագործակցության միջոց է (Հայաստանն այդ շրջանակում համագործակցում է Վրաստանի հետ)։

Փաշինյանն ասել է, որ ցավոք, այդ առումով Հայաստանի ու Վրաստանի քաղաքականությունները տարբեր են, ու կողմերը պետք է որևէ կերպ հավասարակշռեն այդ իրավիճակը։ Նրա խոսքով` ՆԱՏՕ–ի շրջանակում Թբիլիսիի ու Երևանի հարաբերությունները կարևոր են։

armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34