Փաշինյանը հայտնել է, թե ԱԺ-ում քանի մանդատ կունենա ՔՊ-ն

21.06.2021 10:27
1964

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորընտիր խորհրդարանում իրենց ուժը կունենա սահմանադրական մեծամասնություն և իր գլխավորությամբ կձևավորվի կառավարություն:  

«Այսպիսով՝ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) եւ իմ գլխավորությամբ կձեւավորի կառավարություն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։ 53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08