Փաշինյանը խորհուրդ տվեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը

22.08.2018 14:11
1273

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ մտահոգո՞ւմ է իրեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն.

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ հարցին: Ես չեմ որոշումներ կայացնողը, այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, և կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ տարբերակներ տեսնո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում քվեարկի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու օգտին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած,  տարբերակ չեմ տեսնում:  Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝  ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա «Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ պատգամավորների հետ հանդիպումներ  և քննարկումներ կունենա, որ որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ներքաղաքական կյանքի բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- ասաց նա:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01