Փաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքները

12.12.2023 10:22
853

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել այն միտումը, որ Սյունիքի մարզը երբեմն առանձնացվում է՝ որպես անվտանգության առումով Հայաստանի ամենախոցելի տարածք։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին, իրականացնելով բազմամիլիարդանոց ծրագրեր, ամենամեծ ներդրումները կատարել է հենց Սյունիքի մարզում։

Նրա խոսքով՝ Կառավարության ուղիղ ծրագրերով վերջին հինգ տարում ամենատարբեր հոդվածներով ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրումներ են կատարվել Սյունիքի մարզում։

«Վերակառուցվում է Հայաստան-Իրան սահմանին գտնվող մաքսակետը։ Եվրամիության աջակցությամբ ժամանակակից մաքսակետ կստեղծվի, ինչը  աշխատատեղերի ստեղծման շատ լուրջ խթան է լինելու։ Շուտով սկսվելու է Հյուսիս- հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը։ Եվրամիությունը ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավականին խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում արդեն իսկ գործարկվել է օդանավակայանը։ Մեղրիում բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Այս պահին Սյունիքի մարզում 60 կրթահամալիրի  կառուցման ծրագիր է իրականացվում»,-թվարկել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս ամենը հստակ քաղաքական ուղերձ են, որ Սյունիքում կառավարության բոլոր ծրագրերը ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության հետ են կապված։

Նա ընդգծել է, որ Սյունիքի մարզի զարգացումը, բարեկեցությունը և անվտանգությունն ամենօրյա աշխատանքի մեջ է։

«Այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունիքում, ինչպես նաև Արարատի, Վայոց Ձորի մարզերում։ Դրանք կան և ակնհայտ են, բայց դրանք պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել։

Այդ անվտանգության խնդիրների լուծման համար է, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել և նաև միջազգային շատ ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության պաշտպանության շուրջ»,-շեշտել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ ներկայում բացարձակ անվտանգություն երկրագնդի վրա գոյություն չունի,  ՀՀ-ն  պետք է  ստեղծված նոր միջավայրում անվտանգային հուսալի մեխանիզմներ ձևավորի։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել միայն տևական, դե յուրե արձանագրված խաղաղությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40