Հոչանց համայնքում վերանորոգվել և վերաօծվել է 17-րդ դարի եկեղեցի

24.06.2019 19:44
1284

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է Քաշաթաղի շրջանի Հաչանց համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որտեղ հունիսի 23-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է վերաօծման կարգ:

Եկեղեցում   Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի    կողմից  մատուցվել  է  կիրակնօրյա   առաջին  պատարագը:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն  իր  խոսքում  կարևորել է   եկեղեցաշինության  դերն  Արցախ  աշխարհում՝  ասելով, որ  դարեր  շարունակ հայն  իր  հավատքով  եղել    և  այսօր  էլ  շարունակում  է    լինել  ուժեղ  և   տոկուն:
Նրա   խոսքով՝  Հոչանցի   17-րդ  դարի  Ս. Ստեփանոս   եկեղեցու  վերաբացումն  ու  վերաօծումը մեծ  նշանակություն  կունենա  համայնքի  զարգացման   գործում:
 
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի Արցախի  ծրագրերի  ղեկավար  Հուսիկ  Սարգսյանն  ասել  է, որ  իրենց  գործունեության   շրջանականերում  իրականացվում  են նաև պատմամշակութային  հուշարձանների  վերականգնման  աշխատանքներ:
«Մենք Քաշաթաղի  շրջանից  առաջարկ  ստացանք՝  վերանորոգելու  Հոչանցի  եկեղեցին,  և  մեր  հովանավորներից  մեկի   աջակցությամբ   վերականգնեցինք  եկեղեցին:  Եկեղեցու  վերականգնման  աշխատանքները  տևել  են  ավելի  քան  2    ամիս:  Հիմնականում    իրականացրել  ենք  հողի  մաքրման  աշխատանքներ, վերականգնել՝  եկեղեցու  տանիքը:  Մաքրման  աշխատանքների  ընթացքում  գտել ենք   որոշակի   խաչքարեր, որոնց  մասին  տեղեկացրել ենք  ԱՀ  մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության  նախարարության   պատասխանատուներին»,-ավելացրել  է  Հ.  Սարգսյանը:

Քաշաթաղի  շրջվարչակազմի  ղեկավար  Ստեփան   Սարգսյանն   էլ ասել է, որ    իրենց   շրջանում  պարբերաբար  են   իրականացվում  բարեգործական  ծրագրեր, որոնց  վառ  ապացույցն  է  Հոչանցի  եկեղեցու   վերանորոգումը:
 
«Հիմնականում   իրականացվում  են    դպրոցաշինության,   բնակիչների  սոցիալ-տնտեսկան  պայմանների   բարելավման, գյուղատնտեսությանը  նպաստող    ծրագրեր: Կուզենայի  հատկապես  առանձնացնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից  կատարված  Ս.  Ստեփանոս  եկեղեցու   վերանորոգման  աշխատանքները:   Հազվադեպ  է  լինում, երբ   բարեգործական կազմակերպություններն ուշադրություն  են  դարձնում   նաև   հոգևոր    կյանքին, հատկապես  հինավուրց   եկեղեցիներին:  Մենք խորապես  շնորհակալություն ենք  հայտնում   հիմնադրամին  և      նվիրատուներին, որոնք  մեծ ուշադրություն  են  դաձնում  նաև   քաղաքացիների  հոգևոր  կարիքներին»,- ավելացրել  է  Ս. Սարգսյանը:

Միջոցառման  վերջում  Քաշաթաղի  շրջվարչակազմի  ղեկավար  Ստեփան   Սարգսյանը  շրջանի  զարգացման  ու  կայացման    հայրենանվեր  գործում  ունեցած  զգալի  ավանդի  համար  շնորհակալագիր է  հանձնել  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Կասպարյանին:

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34