Կանխատեսվում է, որ մարտին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 3-4 աստիճանով. Սուրենյան

05.03.2025 11:59
612

Մենք ունենք մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություն, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հիշեցրեց, որ մարտի սկզբին հայտարարել էր՝ կանխատեսվում է  մարտին  օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը Հայաստանի տարածքում նորմայի սահմաններում։

«Սակայն վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր ազորյան անտիցիկլոնը տարածվեց ամբողջ Եվրոպայում, հասավ Թուրքիա, ճյուղավորումները հասան Հայաստան և Կովկաս։

Եվ այս մթնոլորտի  շրջանառության էական փոփոխության արդյունքում մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է։ Կանխատեսվում է  մարտին օդի ջերմաստիճանը ոչ թե նորմայի մոտ, այլ կլիմայական նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց, որ տաք օդի ներխուժման դեպքում Հայաստանի լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայքի լեռնային գոտիներ, Արագածոտնի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռնային գոիտներ, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +11-+16 աստիճան տաքության,  Լոռիում՝ մինչև +16-+20 աստիճան տաքության, Տավուշում՝ մինչև +20-+24 աստիճան տաքության, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում ՝ +20-+24 աստիճան տաքության, Սյունիքի հովտային գոտում՝ +26 աստիճան տաքության, նախալեռնային հատվածներում՝ +18-+22 աստիճան տաքության։ 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40