Փաշինյանը ռիսկեր է տեսնում, որ թոշակներն ու նպաստները չեն կարողանալու վճարել

28.04.2020 14:31
1162

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կոմունալ վարձավճարների խնդրին։ Վարչապետը նախ ներկայացրեց, թե ինչպես է աշխատում համակարգը, այսինքն ՝ ինչպե՞ս է էլեկտրաէներգիա արտադրվում, դա բաշխվում, մարդիկ դրանից ինչպես են օգտվում, վճարում կատարում և այլն։

Վարչապետն ապա անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելւ։

«Երբ մենք այդ հայտարարությունն անում էինք, մենք հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 14-ին արտակարգ դրությունը կավարտվի։ Մենք բոլորս կարճաժամակետ խնդիր էինք դնում մեր առաջ և հույս ունեինք, բայց այդպես չեղավ։ Իրավիճակը զարգացավ, և այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք իրոք հնարավորություն չունեն, այլև նրանք, որոնք հնարավորություն ունեն։ Երբ որ մենք 10 օր առաջ նայում էինք, թե ովքեր չեն վճարել, տեսնում էինք, որ հարուստ մարդիկ չեն վճարել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կոմունալների չվճարման հետ ռիսկեր է տեսնում, որ թոշակներն ու նպաստները չեն կարողանալու վճարել, և համակարգը կարող է քանդվել։

«Այսինքն՝ կարող է խոսք լինել ոչ թե 5000 կամ 1000 հոգու էլեկտրաէներգիան անջատելու մասին, այլ կարող է խոսք լինել, որ երկրում ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատի, որովհետև այդ համակարգի բնականոն աշխաանքի շղթան կտրվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խնդիրներից խուսափելու համար Կառավարությունը համաձայնություն է տվել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և մատակարար ընկերությունները որոշակի կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Դիրքորոշումը կոշտացնելուց հետո մոտ 7 մլրդ դրամի շրջանակում վճարումներ են կատարվել։

«Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ կային, որ կարող էին վճարել, ասել են՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք, ընդ որում՝ այնպիսի մարդիկ, որոնք խոշոր բաժանորդ են և ակնհայտորեն անապահով խմբերին չեն պատկանում։ Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանում կա 775 000 էլեկտրաէներգիայի բաժանորդ, և 623 000 գազի բաժանորդ։ Այս պահի դրությամբ էլեկտրաէներգիայի բաժանորդներից 4300-ի հոսանքն է անջատվել, իսկ գազն անաջատվել է 736 բաժանորդի մոտ։

 

politik.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11