Փաշինյանը՝ ռուս բլոգերին. սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել քաղաքացիների մասին

10.07.2018 12:22
1253

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհարցազրույց է տվել Newsader-TV-ի ռուս լրագրող և բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին: Փաշինյանը հայտարարել է, որ սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը:

Պատասխանելով այն հարցին թե արդյոք վարչապետը բարձր աշխատավարձ է ստանում՝ Փաշինյանն ասել է. «Այո, հայաստանյան չափանիշներով՝ մեծ»:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի և նրա թիմի անդամների աշխատավարձերին՝ Փաշինյանն ասել է, որ նրանց աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն: «Պայմանները հետևյալն են՝ սկզբից հարկավոր է բարձրացնել բյուջեի եկամուտները, որպեսզի դա լինի մեր ընդհանուր աշխատանքի գնահատականն ու արդյունքը, և դրանից հետո միայն մտածել նրանց աշխատավարձերը բարձրացնելու մասին: Կարծում եմ, որ սկզբից մենք պետք է մտածենք այլ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերի, հետո միայն՝ մեր աշխատավարձերի մասին»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը չի թաքցրել իր աշխատավարձի չափը՝ «2000 դոլարից քիչ ավելի»:

Հարցազրույցի ժամանակ լրագրողը եղել է նաև վարչապետի առանձնատանը, սկսել է օրը նրա հետ՝ 06:30-ին, մարզասրահ է գնացել նրա հետ, որից հետո եղել է նրա աշխատասենյակում:

panarmenian.net

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24