Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ

03.03.2021 18:44
3520

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է արտահերթ ընտրությունների հարցի վերաբերյալ առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը (արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրման- խմբ.), մենք կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ համաձայնեցված ժամկետներում: Ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ընտրությունների անցկացումը պետք է լինի համաձայնությամբ, քանի որ չեն ցանկանում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ:

«Մենք ընտրությունները դիտարկում ենք, որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց, ընտրությունը գործիք է այդ խնդիրը լուծելու և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան մեր այն սիրելի հայրենակիցները հնարավորություն կամ ժամանակ ունեն մասնակցելու կառավարության կամ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, այլև հնարավորություն ունենա բոլորը՝ ընտրական տեղամաս գնալով և իրենց կամքն արտահայտելով: Կառավարությունը ու նաև քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար, օրինական պայմաններում»,- նշեց վարչապետը:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21