Փաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը

07.06.2019 17:11
1154

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում մեկնարկած դատական համակարգի բարեփոխումների գործընթացին։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` վարչապետը նշեց, որ երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման համար ֆունդամենտալ խնդիր է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բացակայությունը։ «Հայաստանը դեպի ծով ուղիղ ելք չունեցող, տնտեսական և բնական սահմանափակ ռեսուրսներով ու աշխարհագրական բարդ դիրք ունեցող երկիր է՝ լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունների տեսանկյունից: Բոլոր այս բարդությունները ինչ-որ ձևով մեզ խթանում են մշտական գործողությունների՝ միտված մրցունակությանն ու արդյունավետությանը: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Դա առաջին հերթին պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Կարող եմ վստահաբար ասել, որ այս առումով մեզ արդեն հաջողվել է զգալի արդյունքների հասնել: Արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: Նվազագույնի են հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիայի գործունեությունը։ Սակայն մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ընթացքում մենք կանգնեցինք ֆունդամենտալ բնույթի խնդրի առաջ: Ի տարբերություն իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի, որոնցում նկատվում է ինստիտուտների օպտիմիզացիայի որակյալ առաջընթաց, դատական իշխանությունը չենթարկվեց որևէ զգալի վերափոխման: Արդյունքում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության հսկայական բաց կա, ինչը իր հերթին լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կապիտալը պաշտպանելու, տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր ձևավորելու բոլոր ջանքերը չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե դատական իշխանությունը որակական վերափոխումների չենթարկվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատաիրավական համակարգում առկա կոռուպցիան համատեղելի չէ տնտեսական զարգացման և առաջընթացի հետ։ «Իսկապես անկախ, կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծումն այսօր հրատապ խնդիր է մեր հասարակության համար, կառավարության համար՝ բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
 
armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40