Փաստաբանի վրա թքելը, նրան հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը. Էդմոն Մարուքյան

12.01.2019 13:30
1109

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեությանը ապօրինի միջամտելու, նրան կամ նրա մերձավորներին սպառնալու, վիրավորելու կամ ցանկացած այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար։

«Փաստաբանի վրա թքելը, նրան հայհոյելը կամ սպառնալը խարխլում են մեր երկրի արդարադատության համակարգի հիմքերը...

Լուսավոր Հայաստան կուսակցությունը գտնում է, որ փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեութան հետ կապված որևէ ոտնձգություն և ճնշում անթույլատրելի են և պետք է ստանան խստագույն իրավական գնահատական։ Իրավական պետություն կառուցելուն ձգտող հասարակությունում փաստաբանը պետք է լինի հարգված և պաշտպանված ու անխոչընդոտ իրագործի անձին պաշտպանելու իր իրավապաշտպան առաքելությունը։

Ուսումնասիրելով ՀՀ գործող քրեական օրենսգիրքը՝ հայտնաբերեցինք, որ մինչ այժմ պատշաճ քրեականացման չի արժանացել փաստաբանի նկատմամբ կատարվող նմանօրինակ ոտնձգությունը։ Մասնավորապես, համաձայն 332(3) հոդվածի 2-րդ մասի՝ փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով: Այսինքն, 
- մի կողմից, տվյալ հոդվածով պատժելի է բացառապես սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, այն դեպքում, երբ դատախազի մասով երաշխիքները շատ ավելի բարձր են (332-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմ),
- մյուս կողմից, քննարկվող հոդվածի սանկցիան չափազանց մեղմ է՝ արարքի հանրային վտանգավորությանը համեմատ։

Այսպիսով, Լուսավոր Հայաստան խմբակցությունը պատրաստվում է մշակել օրենսդրական նախաձեռնություն, որով դատախազին հավասար երաշխիքներ կսահմանվեն փաստաբանների մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև կնախատեսվի խիստ պատիժ փաստաբանի գործունեությանը ապօրինի միջամտելու, նրան կամ նրա մերձավորներին սպառնալու, վիրավորելու կամ ցանկացած այլ ձևով փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու համար»,-Facebook-յան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

aysor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22