Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավորն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ

25.04.2023 11:45
819

Ապրիլի 24-26-ը Հայաստանում է գտնվում Եվրոպական Խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը՝ իր գրասենյակի աշխատակիցների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ ապրիլի 24-ին Ֆուրլասը մեկնել է ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններ, դիտարկումներ իրականացրել Բերձորի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում, որտեղ՝ Հակարի գետի կամրջի վրա, ադրբեջանական կողմը ապօրինի կերպով անցակետի տեղադրման աշխատանքներ է իրականացնում։

2-1.jpg (99 KB)

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորը ծանոթացել է նաև վերջերս Տեղ գյուղի հարակից տարածքում ադրբեջանական սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախման մանրամասներին, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվելու փաստին։ Գորիսի համայնքապետարանում եվրոպացի պատգամավորը հանդիպել է համայնքի ղեկավարի հետ ։

Ապրիլի 25-ին Երևանում հանդիպումներ են նախատեսված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի ղեկավարի և անդամների, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ։

Եվրոպական Խորհրդարանում Սույն փաստահավաք առաքելության նպատակների գործնականացման վերաբերյալ ավելի ուշ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34