Փաստական ուղղումներ Բրոնոզյանի փորձագետների վերջին մեկնաբանությունների վերաբերյալ (տեսանյութ)

26.06.2018 17:42
1303

Ամուլսար կատարած այցից հետո անցյալ շաբաթ Հ. Բրոնոզյանի փորձագետներ Էնն Մաեսթը եւ Անդրե Սոբոլեւսկին ընդունեցին, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք նրանք հաշվի չեն առել, կամ որոնց մասին տեղյակ չէին, երբ անցյալ տարի մի քանի զեկույց էին գրել Ամուլսարի ծրագրի մասին՝ առանց Ամուլսար երբեւէ այցելելու եւ առանց Լիդիանի մասնագետների հետ խոսելու:

Այդուհանդերձ, այցին հաջորդած հայտարարության մեջ նրանք մի շարք փաստացի սխալներ պարունակող հայտարարություն արեցին, որը հակասում էր նրանց իսկ հնչեցրած կարծիքին Ամուլսարում: Ավելին՝ իրենց մամուլի ասուլիսում հնչած բանավոր հայտարարությունները հակասում էին իրենց գրավոր հայտարարությանը:

Կից ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ կան իրարամերժ բազմաթիվ հայտարարություններ: Մենք կարեւոր ենք համարում անդրադառնալ մի քանի փաստերի, որպես մեր շահագրգիռ կողմերին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն:

1. Փորձագետների տարածած հայտատարության մեջ ասվում է, որ պասիվ մաքրման կայանը չի կարող արդյունավետ մեթոդ լինել Ամուլսարում թթվային ապարների դրենաժի ռիսկի կառավարման համար: Մինչդեռ Ամուլսար կատարած այցելության ընթացքում պարոն Սոբոլեւսկին ինքն է բազմիցս ընդունում, որ այդ մեթոդը կարող է աշխատել (տես կից տեսանյութը): Նաեւ ասուլիսին, հակասելով իրենց իսկ տարածած հայտարարությանը, ընդունում է, որ պասիվ մաքրման կայանը կարող է արդյունավետ լինել: Ավելին՝ պարոն Սոբոլեւսկին հեղինակել է հոդված, հենց Ամուլսարին համարժեք իրականության մեջ պասիվ մաքրման կայանների արդյունավետության մասին (տես կից տեսանյութը): Ափսոսում ենք, որ այն ինչ պարոն Սոբոլեւսկին ընդունելի մեթոդ է համարում այլ երկրներում, Հայաստանում ներկայացնում է որպես «էքսպերիմենտալ»: Իրականում այս մեթոդի արդյունավետ կիրառման բազմաթիվ օրինակներ կան աշխարհում, որոնցից մի քանիսը ներկայացված են տեսանյութում:

2. Էնն Մաեսթը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Լիդիանը փոխել է թթվային դրենաժի կառավարման մեթոդը` ՇՄԱԳ-ում ներկայացվածից եւ հարցազրույցներից մեկում նա պնդում է, որ Ամուլսարում իրեն ասել են, թե բոլոր դատարկ ապարները թթվագոյացնող են: Տեսանյութից ակնհայտ է, որ նրան ասել են ճիշտ հակառակը: Հակառակ տիկին Մաեսթի պնդման, ՇՄԱԳ-ում եւ ԲՍԱԳ-ում ներկայացված բոլոր մեթոդները պահպանվել են եւ բավարար են թթվային դրենաժի կառավարման համար: Լիդիանը հետամուտ է եղել տեխնիկատնտեսական հիմնավորմամբ նախատեսված  լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացմանը շինարարությանը զուգահեռ եւ լրացուցիչ ապահովության մեթոդներ է ներդնում՝ էլ ավելի արդյունավետ կառավարման համար: Այն հայտարարությունը, թե Լիդիանը փոխել է ՇՄԱԳ-ով եւ ԲՍԱԳ-ով նախատեսված միջոցառումները, չեն համապատասխանում իրականությանը:

3. Կից տեսանյութում Բրոնոզյանի փորձագետները մի քանի անգամ ընդունում են, որ Լիդիանը կարող է ցուցադրել, որ թթվային դրենաժի իր առաջարկած կառավարման մեթոդները արդյունավետ են: Մինչդեռ իրենց տարածած գրավոր հայտարարությունը, ցավոք, հակասում է իրենց իսկ բանավոր խոստովանությանը (տես տեսանյութը) , եւ սխալ ազդակներ է ուղարկում հայ հասարակությանը:

Լիդիանը առաջին ընկերությունն է Հայաստանում, որ կիրառում է թթվային դրենաժի կառավարման ժամանակակից մեթոդներ: Մենք շարունակում ենք վստահ լինել, որ Ամուլսարում թթվային դրենաժի ռիսկը համեմատաբար մեղմ է, եւ, այդուհանդերձ, պատշաճ ուշադրությամբ ենք մոտեցել խնդրին եւ ներկայացրել ենք համապարփակ եւ շատ խիստ կառավարման պլան: Մեր մոտեցումը դրական են գնահատել ծրագիրը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունները եւ անկախ բնապահպանական աուդիտորները: Մենք վստահ ենք, որ Լիդիանը կարող է բարձրացնել Հայաստանում հանքարդյունաբերության որակի նշաձողը, եւ դա ընդունել է նաեւ Բրոնոզյանի փորձագետը: Մենք նաեւ հույս ունենք, որ Ամուլսարում թթվային ապարների դրենաժի կառավարման ծրագիրը կբարձրացնի Հայաստանում այս խնդրի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը եւ հիմք կդնի նաեւ այլ հանքերում խնդրի պատշաճ կառավարման համար: Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար եւ հույս ունենք, որ հետագա քննարկումները հիմնված կլինեն փաստերի, հետևողական փաստարկների եւ գիտության վրա:   

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24