«Փաստացի ամեն ինչ կատարվում է այն ուղղությամբ, որի համար Փաշինյանն ու Ալիևը գնացել էին ԱՄՆ, լավ ակնկալիքներ պետք չէ ունենալ». Գագիկ Հարությունյան

08.06.2026 17:18
375

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է սպասվելու Հայաստանին իշխանության վերարտադրության արդյունքում։

«Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունն այս ճանապարհով վերածվելու է թուրք-ադրբեջանական վիլայեթի, այսինքն՝ բազմիցս եմ ասել, որ հիմա գնում է  հիբրիդային ոճով կատարվող ցեղասպանություն։ Ադրբեջանն ու Թուրքիան հանդիսանում են այն զենքը, որն օգտագործվում է մեր դեմ։ Այս ամենի նպատակը պարզից էլ պարզ է՝ ոչնչացնել Հայաստանը։ Սա է նրանց ստրատեգիական նպատակը, և կանեն, եթե այս օրերին մեզ չհաջողվի իրավիճակ փոխել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը՝ խոսելով Հայաստանում իշխանությունների վերարտադրության և դրա հետևանքով Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին։

Ըստ նրա, Հայաստանն իր պատմության մեջ երբեք նմանօրինակ դավաճան իշխանություն չի ունեցել, եղել են առանձին իշխաններ, որոնք «տարբեր նպատակներով ու նկատառումներով սրիկայություններ են արել», ներկայիս իշխանությունն իր տեսակի մեջ բացառիկ է։

«Դիտարկելով այս ամբողջ գործընթացները՝ կարող եմ ասել՝ մեր երկիրը լավ ճանապարհով չի գնալու, հասկանալի է, այս ղեկավարություն կոչվածն ավելի է ցինիկանալու, նրա ձեռքերն ազատվել են՝ եթե հաջողվի վերջնարդյունքում գրանցել հաղթանակ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գագիկ Հարությունյանն ասաց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ներկայիս իշխանության քաղաքականությունն ուղղված է եղել Հայաստանը տանելու դեպի Ադրբեջան ու Թուրքիա։ Հիմա իշխանությունն ավելի եռանդով է աշխատելու այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագրին», Գագիկ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանին որևէ բան չի կաշկանդում այդ թուղթը ստորագրելու համար, բայց հարց՝ ի՞նչ է փոխվելու դրանից հետո, պատասխանն ակնհայտ է՝ ոչինչ։

«Այսօր եթե Ադրբեջանի շահը պահանջի, որ այդ թուղթը ստորագրի, ապա կստորագրի, եթե քաղաքական որևէ մոտիվ չունենա, հեշտությամբ կարող է շրջանցել իր ստորագրությունը։ Փաստացի ամեն ինչ կատարվում է այն ուղղությամբ, որի համար Փաշինյանն ու Ալիևը գնացել էին ԱՄՆ, լավ ակնկալիքներ պետք չէ ունենալ այս ամենից»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40