Աշխարհի լավագույն մանկական երգչախմբերի շարքին դասվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը 30 տարեկան է

18.10.2022 12:28
1109

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անցած մեծ ճանապարհն արդեն 30 տարվա պատմություն ունի: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հոբելյանական համերգը համախմբել էր տարբեր տարիների շրջանավարտներին: Երեկոն երգչախմբի գործունեության յուրահատուկ հաշվետվությունն էր՝ համեմված ավագ ու կրտսեր խմբերի սաների ելույթներով:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին շնորհավորելու էին եկել նաև աշխարհահռչակ երաժիշտներ: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Թբիլիսիի մանկական կապելան (դիրիժոր՝ Գելա Պարչուկիձե), դիրիժորներ Մարիո Ֆոնտանան (Շվեյցարիա), Ալֆոնսաս Վիլձյունասը (Լիտվա) և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին (Իտալիա): «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, բուռն համերգային գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում: Երգչախումբն, ի դեպ, միջազգային խոշոր մրցույթներում նվաճել է 2 ոսկե, 4 արծաթե մեդալ, մասնակցել հեղինակավոր փառատոների. 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին՝ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել աշխարհի լավագույն մանկական երգչախումբ։

https://www.lragir.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01