ԻՄ ՃԱՆԱՉԱԾ ԱՄԵՆԱՄԱՐԴ ՀԱՅԸ

22.09.2024 11:53
1378

    Ֆելիքս Բախչինյանն իր գրական գլուխգործոցներից մեկի` «Déjà vu» (Դեժավյու) վիպակի համար տարիներ առաջ բնաբան էր ընտրել Մահաթմա Գանդիի կողմից հրովարտակի պես հնչեցված հետևյալ արտահայտությունը. «Ապրիր այնպես, կարծես մեռնելու ես վաղը»:

    Իմաստավորված ու անմնացորդ նվիրումով կյանքն արժևորած ապրելու կոչի նմանվող այս ասույթը նորմալ մարդկանց պարագայում ինքնին ասես ենթադրում է, որ Աստված յուրաքանչյուր օրը որպես երկնային պարգև նման անհատին նվիրելով հանդերձ` «առանց բարձրաձայնելու», կարծես մարդկային բարոյականության արժեհամակարգ ներարկելով նրա էությանը` նաև աստվածահաճո երախտագիտությամբ նման անհատի լինելիությունը գեղեցիկի խորհրդանիշի վերածելու պարտավորությունն է վերջինիս գոյությանն ուղեկից դարձնում` աստվածային ամենատեսությամբ գնահատելով ամենայն բարոյականը դավանանք դարձնելու ունակ նրա անզուգական մարդկային որակները:

    Ողջ կյանքում գոյության այդ աստվածային հավատամքը կեցության վերածած` Ֆելիքս Բախչինյանը հենց այդպես էլ ապրեց ու այնքան տարաբնույթ արարումների հեղինակ դարձավ, որ նույն «գործով»  զբաղվող բազմաթիվ անհատներ նրա թողած գրական ժառանգության չնչին տոկոսի սահմաններն անգամ չկարողացան հատել:  Վստահաբար կարող եմ նաև պնդել, որ, անգամ մեծագույն ցանկության դեպքում, նրանք ի զորու չէին լինի Ֆելիքս Բախչինյան գրական ֆենոմենալ երևույթի հետ «մրցության մեջ մտնել»:

    Բախչինյանը գրական աշխարհ մուտք գործեց որպես տիեզերաթաթավ մարդկային խառնվածքով օծված իսկական գրականագետ: Բայց տարիներ անց նա իր հավերժական ներկայությունն այդ աշխարհում կարողացավ փառավորել նաև անզուգական գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ հռչակելով իրեն. գրեց վեպեր, վիպակներ, պատմվածքներ, էսսեներ…

    Բառակուտակումներից զերծ, ոսկեղենիկ հայերենի մարգարտաշար թովչանքով ասելիքը մարդկային սրտի գորովանքով պարուրած, գրական ու գեղարվեստական հստակ խոսքի վերածելու վարպետությամբ մեր գրականության մեջ եզակի անհատներ կարող են համեմատվել թե Բախչինյան արձակագրի, թե Բախչինյան գրականագետի հետ:

    Լավ մարդու առեղծվածային տեսակի զորությամբ հիանալու կամ նրա սրբանման գոյությամբ սքանչանալու կարողությանն ինչպես էլ կոչելու լինենք` դա Բարձրյալի կողմից մարդկային կատարյալ տեսակին ընծայված պարգև է: Ասվածին պարզապես պիտի հավելեմ, որ մարդ արարածի աստվածաշնորհ էությունը պանծացնող ակնածալի պատկառանքը ողջ կյանքում Ֆելիքս Բախչինյանի ներաշխարհին ու գոյությանն ուղեկցող անկողոպտելի միակ արժեհամակարգը եղավ:

    Իսկական արձակագիրը գեղարվեստական գրականությունն ու նրա մեջ տարատեսակ ժանրերով և «իզմերով» որակվող ուղղությունները պետք է կարողանա ծառայեցնել մեկ գերազնիվ նպատակի. պիտի ի զորու լինի ներկայացվող իրականության համապատկերի պատճառահետևանքային ճշմարտությունն անկաշառորեն արտացոլել և կարողանալ մարդու խառնվածքը, նրա էությունն ու մարդկային տեսակն ընթերցողի համար տեսանելի դարձնել:

    Ֆելիքս Բախչինյանն իմ կյանքում «հանդիպած» գրողների այն ընտրանուն է պատկանում, որոնց տաղանդի շնորհիվ նրանց ստեղծագործություններում մարդկային հոգին այնքան է նյութականանում, որ այն ընթերցողի համար կարծես ոչ միայն տեսանելի է դառնում, այլ նաև շոշափելի…

ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ, ԻՄ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԸՆԿԵՐ:

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24