«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Մոսկվա՝ ներկայացնելու ԼՂ կարգավորման իրանական նախաձեռնությունը

29.10.2020 13:12
1227

Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուց հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ-ում Իրանի դեսպանության թելեգրամյան  ալիքը:

«Մենք  տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը կարևորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին:

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդդյունավետությունը ԼՂ խնդրի լուծման հարցում:

Հայտնի է, որ նախքան Մոսկվա ժամանելն Արաքչին եղել է Բաքվում: Նախատեսվում է, որ պաշտոնյան կայցելի Երևան և Անկարա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40