Կապան-Տաթեւ. կիսակառույց ավտոմայրուղին վերաշինվում է

10.07.2021 17:17
25461

Կապան-Նորաշենիկ-Աղվանի ճանապարհի կարեւորությունը, դեռ ավելին, հույժ անհրաժեշտությունը զգացվել է դեռեւս Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ Կապանը պարբերաբար հրետակոծվում էր, եւ վտանգավոր էր դարձել Կապան-Գորիս ավտոմայրուղով երթեւեկությունը: Այս ճանապարհով էին տեղափոխվում առաջին անհրաժեշտության ապրանքներն ու զինամթերքները...

Անցյալ տարի սկսվեց այս ճանապարհի Աղվանի-Տաթեւ հատվածի վերակառուցումը...

Չնայած մեծ կարեւորությանը՝ Կապան-Աղվանի-Տաթեւ ճանապարհի կառուցումը դիտարկվում է որպես Մ-2 Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոմայրուղին հակառակորդին թողնելու կամ Մ-2-ի անվտանգությունը խաթարելու հեռահար քայլ: Իսկ Կապանում այդ ճանապարհի կառուցումն անվերապահորեն են ընդունում, նաեւ երկար սպասված եւ ցանկալի քայլ հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերի վերակենդանացման համար՝ Աղվանի, Տանձավեր, Վերին եւ Ներքին Խոտանաններ, Նորաշենիկ, Շրվենանց: Մեկ այլ հանգամանք էլ կա՝ այդ ճանապարհը Սյունիքի հոգեւոր կենտրոն Տաթեւի վանքը Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների հետ կապող ամենակարճ ուղին է:

Հուրախություն Նորաշենիկի ձորի բնակավայրերի բնակիչների եւ այդ տեղով երթեւեկող վարորդների՝ հունիսի 10-ից սկսվել է Կապանի Սյունիք բնակավայրի խաչմերուկից մինչեւ Շրվենանցի խաչմերուկ 12.6 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը:

Ճանապարհաշինարարներին այցելեցինք հուլիսի 7-ին:

Իրականացված հողային աշխատանքներն անզեն աչքով էլ տեսանելի են, ճանապարհը նաեւ զգալիորեն լայնացել է: Ճանապարհահատվածի 10-րդ կիլոմետրում հզոր տեխնիկան ճանապարհի ասֆալտի սառը մշակում էր կատարում: Հսկա ցեմենտատար մեքենան նոր-նոր ժամանել էր՝ ճանապարհաշինարարներին հասցնելով այդքան անհրաժեշտ շինանյութը:

Աշխատանքներն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը, որ գրանցված է Արցախի Հանրապետությունում եւ մասնաճյուղ ունի Եղեգնաձորում: «Քարավանը» ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացրել Արցախում, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Արցախի ճանապարհների 80 տոկոսն իրենց ընկերությունն է վերջին տարիներին կառուցել, ինչպես նաեւ Արցախի օդանավակայանը: Անցյալ տարի ընկերությունը ճանապարհաշինական աշխատանքներ էր իրականացնում Արարատի մարզի Զանգակատուն գյուղի հարեւանությամբ:

Սյունիք-Շրվենանց ճանապարհահատվածի շինարարության պատասխանատու Ալիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ վերակառուցվող ճանապարհը կունենա 7.2 մետր լայնությամբ ասֆալտբետոնե ծածկ եւ կդասվի երրորդ կարգի ճանապարհների թվին:

Արդեն լավ ճանապարհ դառնալու նշաններն ակնառու են...

«Նախագծային թերություններ ծագո՞ւմ են», -  հարցնում ենք մեր զրուցակցին:

«Անհնար է, որ չծագեն, բայց շատ չեն: Դրանք օպերատիվորեն վերացվում են վերադաս կազմակերպության եւ նախագծողների հետ համագործակցելով», - տեղեկացնում է Ալիկ Ալեքսանյանը եւ հավելում, որ մի քանի օրից կավարտեն ճանապարհի սառը մշակումը եւ կսկսեն ասֆալտապատումը, որը կտեւի 1.5 ամիս:

Վերակառուցվող ճանապարհի շինարարության որակը հսկվում է: «Սուֆետ» ՍՊ ընկերության հսկիչ Արմենակ Պետրոսյանը տեղեկացնում է, որ մինչեւ օրս աշխատանքներն իրականացվել են առանց շեղումների եւ նախատեսված ժամանակացույցի համաձայն:

Մեր այցելության օրն աշխատանքներում ընդգրկված էր 30 մարդ: Գործում էին տարբեր տեսակի տեխնիկաներ:

Ալիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ իրենք մոտակա բնակավայրերի վարչական ղեկավարներին տեղյակ էին պահել, որ կարող են տեղացիներ ընդունել աշխատանքի, բայց առայժմ իրենց դիմել է երկու հոգի, որոնց ընդունել են եւ որոնք միացել են «Քարավանի» շինարարներին:

Ի դեպ, ասֆալտն ու խիճը տեղական կազմակերպությունները պիտի մատակարարեն:

1,2 մլրդ դրամ արժեցող ճանապարհաշինական աշխատանքների ավարտ է սահմանված նոյեմբերի 10-ը:

 

Վահրամ Օրբելյան

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11