Պատերազմում մոբիլությունը բանակի ամենամեծ խնդիրներից մեկն էր. շատ դեպքերում զոհեր ենք ունեցել տեղաշարժվելիս. Փաշինյան

27.06.2023 14:58
764

44-օրյա պատերազմն ապացուցեց, որ մոբիլությունը բանակի ամենամեծ խնդիրներից մեկն է, թե ինչ մեթոդներով ու ինչպես է տեղաշարժվում բանակը Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ,  44-օրյա պատերազմի ժամանակ գալիս էր ինֆորմացիա, որ ինչ-որ խումբ  ներթափանցել է ինչ-որ տարածք: Գնահատականն այն էր, որ 4-5 հոգանոց խումբ է, մեծ խնդիր չի: Բայց հետո պարզվում էր, որ այդ խումբը դժվար գտնելի է:  Հետո մինչեւ ՊԲ-ն զբաղվում էր այդ խմբի որոնմամբ, հայտնվում էր երկրորդ խումբը, հետո երրորդ, չորրորդ խումբը: Շարժումը լինում էր 4-5-10 հոգանոց խմբերով: պատերազմի ժամանակ արձանագրած ամենամեծ պրոբլեմներից մեկը այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ  մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն: Ես գիտեմ, որ այդ բանավեճը մինչ օրս էլ կա: Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս»,-ընդգծեց Փաշինյանը:

news.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01