Աշխարհահռչակ օսկարակիր ֆիլմում ՓՐԿՈՒԹՅԱՆ միակ ճանապարհը նշվում է ՀԱՅԱՍՏԱՆԸ. ԻՆՉՈՒ՞

10.02.2022 14:06
1827

Բոլոր փրկության ճանապարհները բերում են Հայաստան: Ու բնավ էլ պատահական չէ, որ «Միակ ելքը Հայաստանն է» արտահայտությունը հասել է համաշխարհային կինոարտադրություն. դեռ Աստվածաշնչում է Հայաստանը ներկայացվում որպես  փրկության օրրան:

 

Հիմա էլ այդ մասին կարելի է լսել համաշխարհային աստղերի շուրթերից ու մեծ հեղինակություն վայելող հեղինակների կողմից:

52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված Դեն Բրաունի ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնո»-ն շատ շատերին է հայտնի. նրանք, ովքեր չեն կարդացել գիրքը, ապա գոնե լսած կլինեն դրա մասին կամ դիտած կլինեն ֆիլմը:

Ձեզ համար երևէ բացահայտում կլինի, որ աշխարհահռչակ այս ֆիլմում որպես փրկության ճանապարհ նշվում է Հայաստանը:

 

Ֆիլմի գլխավոր հերոսը Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսն է, ով մարմնավորում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնին: Ֆիլմում նա մեկն է աշխարհի ամենախելացի մարդկանցից, ով, օգտագործելով իր խելքն ու հնարավորությունները, փրկում է մարդկությանը կործանումից:

Լենգդոնի խաղաղ կյանքը կարճ է տևում, մի օր նա արթնանում է Ֆլորենցիայում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ ուղեղի կաթվածով ու տեսիլքներով: Նա անցյալից ոչինչ չի հիշում ու դժվարությամբ է կարողանում անջատել իրականությունը մղձավանջներից:

Հիշողության վերականգնման հարցում պրոֆեսորին  օգնում է բժկուհի Սիեննա Բրուկսը, ով էլ նրա հետ անցնում է հետագա փորձությունների միջով:

Հերոսներն անցնում են հանելուկներով ու փնտրտուքներով լի ուղի, և հենց այդ ճանապարհին է, որ նրանք անցնում են Հայաստանով:

Հեղինակը քաջատեղյակ է Հայաստանի մասին ու  հստակ դիրքորոշում ունի հայ ժողովրդի նկատմամբ. մի առիթով խոսելով հայ և թուրք ժողովուրդների փոխհարաբերությունների մասին՝ նա ասել է.

«Քանի որ թուրքերի էթնիկ հոգեբանությունը ցածր մակարդակի վրա է, նրանց մոտ ձևավորվել է ատելություն նաև մյուս էթնոսների նկատմամբ, որոնք իրենց պատմամշակութային զարգացումներով առավել բարձր են իրենցից:

Մասնավորապես, թուրքերի կողքին ապրող հայերը նրանց մշտապես հիշեցնում են իրենց ոչ լիարժեքության մասին, ու այս դեպքում ագրեսիան դառնում է այդ ոչ լիարժեքությունը  դուրս հանելու միակ մեխանիզմը»:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08