ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

20.08.2018 18:42
1186

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ նախատեսում է հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Հայտարարության մեջ նշված է. «Հարգելի հայրենակիցներ,

ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը եւ որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը եւ իհարկե ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե քիչ է այս հարցերի վերաբերյալ վարչապետի ամբողջական տեսլականը եւ դրանց լուծման կառուցողական ուղիները լսելու համար։

Անշուշտ գտնում եմ, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել։

Անշուշտ անհրաժեշտ է պայքարել մենաշնորհների դեմ։

Համոզված եմ, որ ժողովրդի ձայնը միշտ պետք է լսել, ժողովրդին հարկավոր է հնարավորինս իրազեկել եւ ներգրավել կարեւորագույն որոշումներն ընդունելիս, քանի որ, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն այս ամենն իրականացնելիս պարտավոր ենք առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք պահպանմամբ:

Այս առումով ցավով եմ արձանագրում, որ խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով։

Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ եմ տեսնում։ 

Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»։

Պետք է խոստովանեմ, որ այսպիսի ձեւակերպումներն ինձ համար անսպասելի էր լսել վարչապետ Փաշինյանից այն պարզ պատճառով, որ դա ուղղակի ոտնձգություն է այլակարծության նկատմամբ։

Սրան զուգահեռ դատավորների հասցեին «մատ թափ տալն» ու այլախոհներին Ազգային ավտանգության ծառայությամբ սպառնալը, ոչ միայն ճնշում է դատական իշխանության, այլեւ առհասարակ երկրում հակառակ կարծիք ունեցող ցանկացած մարդու նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում միաժամանակ առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար խիստ վտանգավոր ուղերձներ, որոնք ուղղակի հակասում են իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելուն ուղղված ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: 

Մասնավորապես, գործադիր իշխանության ղեկավարի կողմից «Խելքներդ գլուխներդ հավաքեք» դիմելաձեւը դատավորներին պարզապես սպառնալիք է դատական իշխանության անկախությանը, միջամտություն է բոլոր ընթացիկ եւ հետագայում հարուցվելիք դատական քննություններին, որոշումներին: «Անցումային արդարադատության» թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ:

Միաժամանական, գործադիր իշխանության ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ: 

Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում: 

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: 

Հավատարիմ մնալով  իր սահմանադրական առաքելությանը` հավաստում եմ, որ Ազգային ժողովը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»:

 

 

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08