Պատիվ ունեմ հայտարարելու. Հերմինե Նաղդալյան

28.11.2018 20:05
1208

Հարգելի հայրենակիցներ,

մոտ 30 տարի ծավալում եմ հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995 թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 և 2017 թվականներին ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:

23 և կես տարի պատվով և պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսա-վարկային, բյուջետային տնտեսական և արտաքին հարցերի հանձնաժողովներում: 

2012-ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ: 

Տարիներ շարունակ հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ և համահեղինակ եմ:

Հպարտ եմ, որ խորհրդարանական գործունեության ավելի քան 23 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝ 2003-2017 թվականներին եղել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ, մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Աժ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: 

ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության և այլն, ամենուրեք աշխատելով պաշտպանել և առաջ եմ մղել Հայաստանի շահերը: 

Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից և արցախյան ազատամարտից մինչև խաղաղություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացում, քաղաքացու և քաղաքական գործչի իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով աջակցել պետականաշինությանը: 

Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ ազնիվ և անմնացորդ, ղեկավարվել եմ պարտքով և խղճով: Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները: 

Խոսել եմ այնտեղ, որտեղ շատերը հաճախ լռել են կամ թաքնվել:

21 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և այս տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի ղեկավարել եմ ՀՀԿ Կանանց խորհուրդը (մոտ 80 հազ.անդամ), որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն մասնակցությունը ունենալ թե ՀՀ քաղաքական դաշտում և թե միջազգային հարթակներում, ձևավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի:

Այս ամբողջ ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ, հազարավոր մարդկանց ընդունել և փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:

Այսօր շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակիցներին, բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային Ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին և չընտրողներին» և թողություն խնդրել բոլոր այն սխալների ու բացթողումների համար, որ ունեցել ենք ես ու իմ կուսակցությունը մեր անցած ճանապարհին: 

Հավատացեք՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների և ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց, ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի մեջ:

Դեկտեմբերի 9–ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում: 

Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը: 

Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:

Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:

Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին, ուզում եմ, որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից:

Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը:

Հերմինե Նաղդալյան
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորորդ, հինգերորդ, վեցերորդ գումարումների պատգամավոր

haynews.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34