«Պատիվ ունեմ». պաշտոնից ազատված Օսիպյանը հայտարարություն է տարածել

18.09.2019 15:37
1372

ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատված Օսիպյանը շնորհակալ է բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ է անցել ծառայությունն իրականացնելու գործում: Նա բոլորին մաղթել է բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը։

ՀՀ նախկին ոստիկանապետը խոստանում է պաշտոնից հեռանալու մասին խոսել հետագայում։ Այս մասին նշված է նրա տարածած հայտարարության մեջ։

«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»,– նշել է նա:

Օսիպյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու և իրականացված փոփոխություններն արժևորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչև գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ և պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն և պատրաստակամություն: Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ և անմնացորդ ծառայության համար: Պատիվ ունեմ»,– եզրափակել է նա:

Նշենք, որ Օսիպյանը պաշտոնից ազատվել է այսօր` սեպտեմբերի 18-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրամանն է ներկայացրել նրա ազատման միջնորդագիրը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրել է ազատման հրամանագիրը։

Հիշեցնենք, որ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018–ի մայիսի 10-ին` «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ` 2012թ.–ի սեպտեմբերից մինչ 2018–ի մայիսը, եղել է Ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալը։

2009-2010 թթ. Օսիպյանը ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ է եղել, 2010-2011 թթ.՝ գնդի հրամանատար, 2011-2012 թթ.-ին` Երևանի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։

armeniasputnik.am

Սիսիան համայնքում ջրային ոլորտի զարգացման ու ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերը՝ քննարկման առարկա

24.11.2026 21:02

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

24.11.2026 20:53

Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ

24.11.2026 17:25

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56