ԶՊՄԿ-ի պոչատարի հայտնի վթարի քրգործով համալիր փորձաքննություն է նշանակվել, հարցաքննվել են աշխատակիցներ

28.05.2020 10:59
1194

Անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վրա գրանցված վթարի եւ դրա հասցրած վնասի վերաբերյալ հարուցված քրգործը դեռեւս նախաքննության փուլում է, նշանակվել է համալիր փորձաքննություն, հարցաքննվել են ԶՊՄԿ-ի ու ԱԻՆ-ի մի շարք աշխատակիցներ: Այս մասին «Հետքին» հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի՝ Ներքին Գիրաթաղ բնակավայրի հատվածում տեղի էր ունեցել վթար, ինչի հետեւանքով պոչանքները լցվել էին Ողջի գետ: 

Հոկտեմբերի 31-ին գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ ԶՊՄԿ-ի խողովակաշարի վնասման եւ թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ Սյունիքի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի եւ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ա. Խաչատրյանը նաեւ տեղեկացրել է, որ նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն, իսկ վերահսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը: 

Հիշեցնենք, որ վթարի նույն օրը այն քննարկվել էր կառավարության նիստում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մասնավորապես, հայտնել էր, որ կոմբինատը պատկան մարմիններից գաղտնի է պահել վթարի փաստը՝ փորձելով սեփական ուժերով վերացնել այն: Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանն էլ հայտնել էր, որ Ողջի գետից փորձանմուշներ են վերցվել:

Հետագայում «Հետքը» ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հետաքրքրվել էր, թե 2018-2019 թթ. տեսչական մարմնի կողմից ԶՊՄԿ-ի վթարների քանի դեպք է արձանագրվել, եւ քանի անգամ է կատարվել նմուշառում: Հարցրել էինք նաեւ, թե արձանագրված վթարներից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել տեսչական մարմնի կողմից, քանի անգամ է տուգանք կիրառվել: 

Պարզվել էր, որ 2 տարվա ընթացքում ընդամենը 2 վթար է արձանագրվել, որոնցից մեկը եղել է 2019-ի հուլիսի 7-ին: ԶՊՄԿ-ին պատկանող պոչատարի առաջին դյուկերի խողովակաշարի հանգույցում տեղի ունեցած վթարից հետո տեսչական մարմնի կողմից հարուցվել էր վարչական վարույթ: Դրա շրջանակներում Գեղի գետից իրականացվել էր ջրի նմուշառում եւ ուղարկել անալիտիկ հետազոտության: Արձանագրվել էր 5,014 տոննա կախյալ նյութերի արտահոսք: ԶՊՄԿ-ի նկատմամբ նշանակվել էր վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով պատճառված վնասի հատուցման պահանջ՝ 79 հազար դրամ: 

Երկրորդ վթարը հոկտեմբերին տեղի ունեցածն էր, որն այսօր սպասում է ոչ թե վարչական, այլ քրեական հանգուցալուծման: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40