Պատմության շրջադարձը. մայիսի 18-ը Լաչին-Բերձորի ազատագրման օրն է

18.05.2021 12:32
1713

1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Բերձորը: 1992 թվականի մայիսի 17-18-ին տեղի ունեցավ «Բերձորի մարդասիրական միջանցքի բացում» ռազմական գործողությունը։ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց  և Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՈւ) և կամավորական ջոկատները ձեռնարկեցին օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ առան Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈւ կազմավորումները և կամավորական ջոկատները մտան Բերձոր (Լաչին), ապա դուրս եկան ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈւ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրեց խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման անցան Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվեց հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման՝ իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈւ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվեցին հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ սկսեց միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները, հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումը, ազատագրեցին Խրմանլար գյուղը, ապա վնասազերծեցին Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ, փաստորեն, ապահովվեց Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը։

Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով` «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով: Ինքնաթիռների թռիչքները հնարավոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդյունքում, քանի որ Ղարաբաղի միակ գործող օդանավակայանը գտնվում էր այդ ավանի տարածքում և վերահսկվում էր Ադրբեջանի կողմից:

Լաչին-Բերձորի ազատագրման այդ բախտորոշ օրը ազատագրվեց նաև Զաբուղ գյուղը, որը հետագայում կոչվեց Հագարի գետի աջակողմյան վտակի անվամբ՝ Աղավնո: Մայիսի 18-ի պատմական օրը հենց Զաբուղ-Աղավնոյում են հանդիպել և իրար շնորհավորել Արցախում ու Սյունիքի դիրքերում մարտնչող հայ ջոկատայինները: Պատահական չէ, որ այն համարվել է Արցախի դարպասը, որը 28 և ավելի տարիներ վտանգված չէր...

Գյուղի զարգացման գործում իր անխախտ ներդրումն է ունեցել Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների զարգացման նպատակով 2009 թ. ստեղծված և աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրավման միջոցով այդ շրջաններում ազգանվեր ծրագրեր իրականացրած  «ԱՐԻ» («ARI»՝ «Արցախ ռուց ինվեսթմընց» (Artsakh Roots Investment)) ներդրումային ընկերությունը:

Վերաբնակեցման գոտու զարգացման շրջանակներում, Արցախի կառավարության և «ARI» ընկերության համաֆինանսավորմամբ, Աղավնոյում 2013 թվականին կյանքի կոչվեց բնակարանաշինության աննախադեպ ծրագիրը, որի արդյունքում Աղավնոն իր գրավչությամբ դարձավ Արցախի առաջավոր բնակավայրերից մեկը:

2020 թ. Արցախյան գոյապայքարի և ՀՀ իշխանությունների դավաճանության արդյունքում վերստին թշնամուն հանձնվեցին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավային հատվածը (Քարվաճառի շրջան) և Քաշաթաղի շրջանը, որի պատճառով վերստին մարեց նաև ազատագրված Լաչին-Բերձոր քաղաքի հայկական շունչը:  Այդուհանդերձ, եռակողմ հայտարարությամբ ստեղծված Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքի մեջ մտնող Աղավնո գյուղը, շնորհիվ դաշնակցական գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի համառ կամքի ու հերոսական դիմադրության, շարունակեց ապրել հայկական շնչով:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40