Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

06.12.2023 14:17
1399

Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։ Նրանց թվում կան մարդիկ, որոնք պետական աջակցությամբ տրամադրվող ֆինանսական միջոցների առաջին, երկրորդ մասերը ստացել են և տուն կառուցելու գործընթացն ակտիվ փուլում է։ Ըստ ծրագրի՝ պետությունը բանկերի, ֆինանսական կառույցների միջոցով տրամադրում է մինչև 16 մլն դրամի վարկ՝ տուն կառուցելու համար։ Ամբողջ գումարը սուբսիդավորում է պետությունը։ Այսինքն՝ քաղաքացու վրա ոչ մի ֆինանսական բեռ չի դրվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ դիմելիության առումով առավել ակտիվ է Տավուշի մարզը, որին հաջորդում է Սյունիքը։

«Այս ընթացքում ծրագրում կատարվել են որոշակի լավարկումներ և դրանց արդյունքում հիմա քաղաքացիների շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում։ Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ գյուղական բնակավայրերի զարգացումը, ժողովրդագրական, ցածր երկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը, գյուղական բնակավայրերի բնակֆոնդի թարմացումը»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։  

Այս պահին դեռ չկան ԼՂ-ից բռնի տեղահանվածների կողմից հայտեր, սակայն ակնկալվում է, որ առաջիկայում դիմելիություն կլինի նաև իրենց շրջանում։ Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառու դառնալու համար ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Քանի որ հիմա շատ արցախցիներ այդ գործընթացի մեջ են, սպասվում է, որ քաղաքացիություն ստանալուց հետո իրենք նույնպես կհետաքրքրվեն այս ծրագրով։ 

Ծրագրից կարող են օգտվել գրանցված ամուսնություն ունեցող անձինք, տարիքային սահմանափակում չկա, երեխաներ ունենալու կամ չունենալու հանգամանքը ևս հաշվի չի առնվում։ Նրանք պետք է ունենան հողատարածք սահմանամերձ բնակավայրերից մեկում, ունենան նախագիծ, շինթույլտվություն։ Այդ փաստաթղթերով պետք է մոտենան բանկ ու կատարեն սովորական վարկային գործարք։ Մինչև 16 մլն-ի դեպքում քաղաքացու վարկունակությունը չի գնահատվում, քանի որ ամբողջ գումարը պետությունն է ապահովում։ Պետությունը կարող է առաջարկել նաև տան տիպային նախագծերի ցանկ, որից կարող է քաղաքացին օգտվել։

Գործընկեր բանկերի ու ֆինանսական կառույցների թիվը ներկայում 5-ն է, որոնց ցանկն ընդլայնվելու միտում կա։ 2024 թվականի համար այս ծրագրով պետությունը նախատեսում է հատկացնել 1,2 մլրդ դրամ։   

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34