Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից. Ռուբեն Վարդանյան

28.05.2023 21:01
983

Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին հանրապետության ծնունդը` 105-ամյակը: Բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերարժևորելու մասին են: Մենք պետություն կառուցեցինք մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Կռվեցինք քանակով, ուժերով, զենքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դեմ: Կռվեցինք ու կերտեցինք մեր պետությունը: Կռվեցինք, որովհետև չկռվելը լինելու էր կործանարար: Կռվեցինք՝ մի կողմ դնելով մեր տարաձայնությունները, հակասությունները ու համախմբվելով պետություն ունենալու գաղափարի շուրջ: Հենց այդ պատճառով եմ ես հաճախ կրկնում, որ այսօրվա իրավիճակը դա Սարդարապատ է՝ կամ մենք ուժ ենք գտնում միասին պայքարելու, կամ հետևանքները լինում են աղետալի բոլորիս համար:

Մենք Առաջին հանրապետությունը կերտողների ժառանգներն ենք: Մենք նաև 35 տարի առաջ Արցախի համար ոտքի կանգնած և պայքարի դուրս եկած շարժման մասնակիցների ժառանգներն ենք:

Ինչպես 105 տարի առաջ և ինչպես 35 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեզ, և պետք է կարողանանք պաշտպանվել ոչ միայն սահմաններին, այլև դիվանագիտական ասպարեզում: Մենք խուսափում ենք իրավիճակի գնահատումից, խուսափում են լսել սթափ գնահակատաններ: Մեզ պակասում են խելացի առաջնորդներ, որոնք բանակցություններում կկարողանան ոչ թե լիովին տրվել վերջնագրերի, այլ ապահովել ընդունելի պայմաններ կամ լուծումներ, որոնց հիմքում ընկած կլինեն մեր պետության ու ժողովրդի կենսական շահերը:

Այս օրը նաև պետության ու պետականության գնահատման օր է: Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից: Մենք պետք է սովորենք ժամանակին նայել 20, 50, 100 տարվա կտրվածքով ու գործել ուժեղ պետություն կառուցելու տրամաբանությամբ:

Ուղերձս կամփոփեմ Նժդեհի խոսքերով. «Միթե՞ հնարավոր է խոսքով սպառել Մայիս 28-ի բովանդակ տարողությունը: Ո’չ, ո’չ, դա ոչ ոք չի հաջողի: Այդ նվիրական թվականը կխորհրդանշի հայրենիքն ու իր անկախությունը, հայրենիքը, որ Աստծու պես ավելի սրտի, քան ուղեղի մեջ կապրի...»:

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40