Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ

18.07.2025 14:21
467

ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և կայունության խթանման ջանքերին Հարավային Կովկասում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղության խոսնակ Թեմմի Բրյուսը:

«Մենք հետևում ենք իրադարձություններին և ուշադրություն ենք դարձնում դրանց», - ասել է նա ի պատասխան լրագրողի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ դեպանի Թոմաս Բարրաքի՝ այդ երթուղին 100 տարով ամերկյան ընկերության կառավարմանը հանձնելու հավանականության մասին հարցերին:

«Ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Որովհետև այս միջանցքը ցամաքային կապ կհաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն ոչ միայն կնպաստի երկու երկրների զարգացմանը, այլև կփոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Արդյոք Միացյալ Նահանգներն աջակցո՞ւմ է այս նախագծին», - հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը։

«Այստեղ մենք ընդհանուր պատկերացում ունենք։ Սա, իհարկե, այն դեպքերից է, երբ խնդիր է առաջանում մի տարածաշրջանում, որում բազմաթիվ երկրների շահեր են խաչվում։ Ինչ կարող եմ ասել՝ դա գուցե հենց այն չէ, ինչ Դուք ակնկալում էիք լսել, բայց մենք կցանկանայինք ճշտել այս հարցը նաև Սպիտակ տան և նախագահական թիմի հետ՝ տեսնելու, թե ինչ դիրքորոշում կա այս հարցում», - պատասխանել է Բրյուսը:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01