Պետնախարարը և ՄԻՊ֊ը այցելել են վիրավոր զինվորներին. նրանց առողջական վիճակը կայուն է

15.10.2021 15:59
1322

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն և Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեղում ծանոթանալու հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցներից հրազենային վիրավորում ստացած վեց զինծառայողների առողջական վիճակին:

Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արթուր Ջալավյանը «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր կայուն, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ երկուսինը՝ բավարար:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Բուժումները ստանում են համապատասխան բաժանմունքներում և հիվանդասենյակներում:

ԱՀ պետնախարարը մեզ հետ զրույցում անդրադարձավ այն ապատեղեկատվությանը, թե զինծառայողների շրջանում զոհ ունենք, և կոչ արեց հանրությանը զերծ մնալ նմանատիպ կեղծ լուրեր տարածելուց:

«Բարեբախտաբար, զոհեր չունենք:

Սկզբնական շրջանում զինծառայողներից երկուսի վիճակը անհասկանալի էր:

Ժամանակին կարողացել են հիվանդանոց հասցնել նրանց, և վիճակը կայունացնել:

Որևէ դիրքային կորուստ չենք ունեցել, ուղղակի հարվածը եղել է մեր հենակետի ուղղությամբ:

Հենակետը նույնպես գտնվում է մեր զինծառայողների վերահսկողության տակ» ,- նշել է Ա. Բեգլարյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40