«Պետք է անհապաղ դադարեցնել կրակը»․ Պուտինը ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել

07.10.2020 12:36
3142

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ողբերգություն է անվանել, որի համար ՌԴ-ում շատ են անհանգստանում։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Զրույցի մի հատված ցուցադրվել է չորեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։

«Մենք շատ ենք անհանգստանում, որովհետև և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը,- բոլորը այս տարածքներում ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,- ասել է նա՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունները գնահատելու խնդրանքի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի խոսքով, Ռուսաստանը հույս ունի, որ հակամարտությունը կդադարի, բայց եթե մոտ ժամանակներս այն վերջնականապես չլուծվի, կողմերին ամեն դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել կրակը:

«Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ հակամարտությունը կդադարեցվի։ Բայց եթե այն վերջնականապես չավարտվի, դատելով ամեն ինչից, այն դեռ հեռու է, համենայնդեպս, մենք կոչ ենք անում, և ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել այդ մասին, կոչ ենք անում դադարեցնել կրակը, և որքան հնարավոր է շուտ պետք է դա անել», - հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ։

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք Հայաստանի առջև որոշակի պարտավորություններ ունենք այդ պայմանագրի շրջանակներում։ Բայց մարտական գործողությունները, ցավոք, շարունակվում են մինչ օրս: Դրանք ընթանում են ոչ Հայաստանի տարածքում», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից այդ պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարման մասին կասկած չի կարող լինել:

«Մենք միշտ կատարել ենք, կատարում և կատարելու ենք մեր պարտավորությունները», - ասել է նա՝ նկատելով, որ Հայաստանի վարչապետի հետ մշտական աշխատանքային շփման մեջ է: «Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ ոչ մի հարց չի առաջանում»,- ասել է ՌԴ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում


armlur.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10