Սյունյաց աշխարհն այսօր խնկարկում է Վարդան Մամիկոնյանի հիշատակը

21.07.2019 16:39
1363

Հուլիս ամսվա երրորդ կիրակի օրը Սյունիքում խնկարկում են Սուրբ Վարդան Մամիկոնյանի հիշատակը:

Եվ այդպես՝ դարեր շարունակ…

Իսկ պաշտամունքի եւ խնկարկումի վայրը Սուրբ Վարդան Զորավար (Զորավոր) եկեղեցին է, որ գտնվում է Անգեղակոթից արեւելք՝ Շաղատի ճանապարհի եզրին՝ ժայռագոտու ստորոտում:

Եկեղեցու հարավային պատի տակ է գտնվում Ավարայրի Զորավարի  ենթադրյալ գերեզմանը:

Ըստ Մորուս Հասրաթյանի՝ «…իրոք Վարդանի եւ գուցե մի քանի զոհված իշխանների դիակները Շաղատ են բերել եւ երկրի տիրոջը՝ Վասակին հանձնվել»:

Վասակը մինչեւ Տիզբոն ուղեւորվելը մնացել էր Սյունիքում:

Այդ ընթացքում էլ, ըստ Մորուս Հասրաթյանի, Վասակը հասցրել է այնտեղ կանգնեցնել Վարդանի հոյակապ հուշարձանը:

Վայրը, որտեղ հողին է հանձնվել Վարդան Զորավարը, գտնվում էր Նախիջեւան տանող Սյունիքի գլխավոր ճանապարհի եզրին:

Այդ վայրը, Ավարայրից առաջ էլ՝ դարեր շարունակ, ուխտավայր է եղել, պաշտվել է ժայռից բխող Կաթնաղբյուրը կամ Սուրբ աղբյուրը, որ 20-րդ դարասկզբին վերացվեց:

Ուշագրավ է, որ սյունեցիներն այդ սրբավայր են գալիս ոչ միայն հուլիսի երրորդ կիրակի՝ Վարդանի հիշատակի օրը, այլեւ Վարդանի ուխտի օրը (փետրվարին):

Այսօր՝ 2019 թ. հուլիսի 21-ին, Վարդավառից մեկ շաբաթ առաջ, հարյուրավոր սյունեցիներ, սովորության համաձայն, այցելեցին Սուրբ Վարդան Զորավոր՝ խոնարհվելու նրա հիշատակի առջեւ:

Առավոտվանից մինչեւ օրվա վերջ չէր դադարում մարդկանց հոսքը:

Մարդիկ գալիս էին ե՛ւ աղոթելու, ե՛ւ մոմ վառելու, ե՛ւ սրբավայրի քարերին հպվելու ու այդ ամենին հաղորդվելու, ե՛ւ մատաղ անելու համար:

Գալիս էին ընտանիքով, ընկերներով, հարազատներով, մեծ ու փոքրով:

Գալիս էին հանրապետության տարբեր բնակավայրերից…

Սուրբ Վարդանի հիշատակի օրը եւս մեկ անգամ բարձրաձայնենք՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Թող Սուրբ Վարդանի բարեխոսությամբ հայոց տանը համերաշխություն տիրի, նահանջի ատելությունը, որ այսօր թեւածում է մեզանում:

Թո՛ղ հայոց աշխարհում իշխի խաղաղությունը եւ արարումը:

Թո՛ղ հայոց բանակն այսուհետ եւս արժանապատվորեն պաշտպանի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանները:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Սոնա Արզումանյանի

На изображении может находиться: один или несколько человек, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: 3 человека, люди стоят, на улице и природа

На изображении может находиться: 2 человека, обувь, на улице и еда

На изображении может находиться: один или несколько человек, гора, небо, трава, дерево, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, люди стоят, ребенок, цветок, на улице и природа

На изображении может находиться: 3 человека, люди стоят и на улице

На изображении может находиться: 5 человек, дерево, небо, гора, растение, на улице и природа

На изображении может находиться: 3 человека, люди стоят, ночь, еда, в помещении и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят, ребенок и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, растение, ребенок, на улице и природа

На изображении может находиться: на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: 1 человек, огонь и ночь

На изображении может находиться: 2 человека, ребенок и на улице

На изображении может находиться: огонь и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, на улице и в помещении

 

На изображении может находиться: 1 человек, стоит, небо, растение, облако и на улице

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, трава, на улице и природа

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40