Նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը վստահ հաղթանակ է տանում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում

24.09.2018 00:20
1144

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով բացահայտ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տարբեր ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական տվյալները ցույց են տալիս «Իմ քայլը» դաշինքի բացահայտ առաջատարությունը:

Մասնավորապես, 40 ընտրական տեղամասերում կատարված հաշվարկի նախնական արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 18 հազար 553 կամ 82.70 տոկոսը: ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 1730 քաղաքացի կամ 6.43 տոկոսը: «Լույս» դաշինքի օգտին քվեարկել է 1286 քաղաքացի կամ 4.78 տոկոսը: ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 419 ընտրող կամ 1.56 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 253 ընտրող կամ 0.94 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 372 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.38 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 169 ընտրող կամ 0.67 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 216 քաղաքացի կամ 0.80 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 151 քաղաքացի կամ 0.56 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 58 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 41 ընտրող կամ 0.15 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 37 քաղաքացի կամ 0.14 տոկոս:

 

 

 

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34