Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար. Լուկաշևիչ

21.07.2023 15:15
844

Աճում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան շուտափույթ վերջնական տեսքի բերելու կարևորությունը։ Այս մասին հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Ցավոք, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տվյալ տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, դրանով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու, ինչպես նաև տարածաշրջանը էներգիայով ապահովելու համար։

Կարծում ենք նաև, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ ավարտման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ Մենք ելնում ենք նրանից, որ այս համաձայնագրի անբաժանելի մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարումը, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ռուսական կողմը հաստատում է իր մտադրությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որից հետո կմեկնենք Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովին՝ նշված փաստաթուղթը ստորագրելու համար»,- ասել է ՌԴ մշտական ​​ներկայացուցիչը։

news.am

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55