«Պետք է փոխվենք ոչ միայն մենք, պետք է փոխվենք բոլորս». նախընտրական քարոզարշավի շրջանակում Կարեն Կարապետյանը հանդիպել է Սյունիքի մարզի ընտրողներին

13.03.2017 11:51
1838

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները եւ պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ:

«Մեր բացթողումները, մեր դրական ու ուժեղ կողմերը հասկանալով՝ հայտարարում ենք, որ ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք: Մեր տնտեսական զարգացման ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ մեր երկրի հիմնական առավելությունը, հիմնական կապիտալը մարդն է՝ իր կարողություններով, ստեղծագործ աշխատանքով, եւ պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որպեսզի մարդը կարողանա իր աշխատանքով իր տունը պահել, իրեն ոչ ոք չխանգարի, արդարություն լինի, աշխատանքն արժանավայել գնահատվի, հնարավորություն տանք նրան, որպեսզի ստեղծի հավելյալ արժեք: Ներկայացրել ենք ծրագրեր ճյուղ առ ճյուղ՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սոցիալական ոլորտ, կրթություն, նույնիսկ պետական կառավարման համակարգ: Երբ ասում ենք՝ պետք է փոխվենք եւ մեզանից պետք է սկսենք, առաջին հերթին նկատի ունենք պետական կառավարման համակարգը: Մենք շատ բան ունենք փոխելու, բայց ծրագրի մեջ խուսափել ենք ու չենք գրել արհեստական ու ականջը շոյող ոչ մի բան: Գիտենք՝ ինչ պրոբլեմ ունենք, ինչ հիվանդություն ունենք եւ ինչպես ենք շարժվելու առաջ: Մեզ սպասվում է քրտնաջան, կանոնավոր, ամենօրյա աշխատանք: Մենք իրականում շանս ունենք որոշ ժամանակ անց ունենալ բարվոք պետություն, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - դիմելով սյունեցիներին՝ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:

Կարեն Կարապետյանը նախ եւ առաջ ընդգծել է, որ ՀՀԿ-ն շատ հստակ ձեւակերպել է իր վերաբերմունքն Արցախի հիմնախնդրի լուծման առնչությամբ. «Արցախում, որտեղ հերոսաբար իրենց պարտքն են կատարել նաև բազմաթիվ սյունեցիներ, որոշվում է մեր ինքնասիրությունը, մեր արժանապատվությունը, մեր վաղվա օրը, ընդհանրապես մեր կեցվածքը,թե ինչպես ենք կանգնելու աշխարհի առաջ»:

ՀՀԿ առաջին փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել տարածքային կառավարման եւ համաչափ զարգացման տեսլականի վերաբերյալ՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունների հիման վրա մշակվել են զարգացման կոնկրետ ծրագրեր: «Սյունիքի մարզի հետ կապված մենք ունենք մեր պատկերացրած զարգացման հստակ ծրագիրը հետեւյալ հիմնական շեշտադրումներով՝ անասնապահություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն: Մենք ունենք հարևան բարեկամ երկիր՝ Իրան, որի հետ մեր համագործակցությունը բավական պասիվ է եւ այդ առումով ունենք մեծ ծրագիր. Մեղրիի սահմանին ստեղծելու ենք ազատ տնտեսական գոտի: Այս պահին արդեն բանակցությունները վարում ենք, եւ հենց այսօր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն իրանական կողմի իր գործընկերոջ հետ ստորագրում է մի պայմանագիր, որով Հայաստանի տարածքում գործելու է իրենց որակավորման՝ «Հալալի» ինստիտուտը: Մենք փորձելու ենք Սյունիքի մարզի անասնապահությունն ու գյուղատնտեսությունն ուղղել դեպի իրանական շուկա: Գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման համար նաեւ ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որի հիմնական նպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է կամ սուբսիդավորումը, այլեւ բիզնեսի ձևավորմանն ու կազմակերպմանն աջակցելը», - ասել է Կարեն Կարապետյանը:

Խոսելով 2017 թ. ակնկալվող ներդրումների ծավալի եւ ներդրումային ծրագրերի մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կա հստակ ձեւակերպված ծրագիր եւ տեսլական, թե յուրաքանչյուր ոլորտով ինչպես են շարժվելու առաջ, որոնք են այսօրվա խնդիրներն ու առավելությունները:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը նաև մեծապես կարեւորել է կրթության դերը երկրի զարգացման գործում՝ ներկայացնելով նախատեսվող բարեփոխումները կրթական համակարգում: «Առանց կրթության մենք ուղղակի ապագա չունենք: Եթե ուզում ենք լավ ապրել, ապահով ապրել, անվտանգ ապրել, ուղղակի պետք է խելացի լինենք: Վաղվա օրը խելացի և կիրթ քաղաքացու օրն է: Եթե մենք գյուղական համայնքներում որակյալ կրթական համակարգ չենք ապահովում, ուղղակի մեր ապագայի տակ քար ենք դնում», - նշել է Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խելացի կառավարման կարևորության հարցին:

«Մեր կառավարման հիմնական թեզը հետևյալն է լինելու. մենք պետք է գանք մի վիճակի, որ մեր հանրապետության մի մեծ զանգված չիմանա՝ վարչապետն ով է: Եթե մարդը լավ է ապրում, մեղավորի չի փնտրում: Աշխարհը շուռ ենք տալու խելացի կառավարմամբ: Դրանում մեծ դեր ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ոլորտի բիզնեսմենների հետ: ՏՏ-ն այն ճյուղն է, որից ես՝ որպես վարչապետ մեծ օգնության, աջակցության կարիք ու նաեւ սպասելիքներ ունեմ:  Մենք այլ բանաձեւ չունենք քան խելացի ու կիրթ լինելը: Պետք է փոխվենք ոչ միայն մենք, պետք է փոխվենք բոլորս»:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀԿ-ն հանրության առջեւ հանդես է գալիս պատասխանատվությամբ եւ անհանգստությամբ վաղվա օրվա նկատմամբ: «Ես այս աշխատանքին անցել եմ շատ մեծ վճռականությամբ, որպեսզի բոլորս միասին այնպիսի երկիր կառուցենք, որ մեր երեխան, թոռը երբևէ չմտածեն երկրից գնալու մասին», - ընդգծել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:

11.03.2017

lovearmenia.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12