Փետրվարի վերջին կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը

17.02.2023 10:28
870

Փետրվարի վերջին Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Այն ներկա կլինի նաև SIA միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը կայցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA) մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ։

Պատվիրակության կազմը՝ ըստ որոշման հավելվածի.

Վահան Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար,

Նարեկ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

Անի Իսպիրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

Արմեն Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ,

Աստղիկ Ալեքսանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34