Պիտի կանխենք արցախցիների արտագաղթը, եթե ոչ, ևս մեկ պարտություն կունենանք․ Արցախի թեմի առաջնորդ (Տեսանյութ)

10.11.2023 10:31
748

Մեր ինքնությունը հո անձնագրով չէ, մեր ինքնությունը դրոշմված է Հայկով, Նոյով, Լուսավորչով, սրբազան հերոսներով, որոնց հոգևոր ձեռքը մենք միշտ պետք է ամուր բռնենք և մեր սրտում զգանք այդ ջերմությունը։ Մենք տարբեր անձնագրեր ենք ունեցել, դրանք կփոխվեն, մեր ինքնությունը՝ ոչ։ Հոգևոր ներուժը, որ ժառանգել ենք, որևէ պատերազմով չեն կարող մեզնից խլել։ Քաղաքականություն կփոխվի, անձնագիր կփոխվի, բայց մենք պետք է ապրենք մեր հայրենիքում, մեր սեփական հողի վրա և վճռականորեն պետք է կարողանանք կատարել այն առաքելությունը, որ ուխտել ենք Աստծո հետ:

 Այս մասին «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 

«Անշուշտ, հատկապես այս օրերին Արցախում, Ստեփանակերտում կատարվողը՝ այդ թվում զորահանդեսները,  կարող են հուսահատության հասցնել մարդկանց, կասկածներ հարուցել վերադարձի հնարավորության հարցում, բայց պետք է գիտակցել, որ դրանք երկրորդական հարցեր են, կարևորը՝ մենք նորից մեզ ճանաչենք, պատրաստակամ լինենք միաբանվելու։ Ազգը քանի՞ անգամ պետք է ցեղասպանվի, որ մտածի պաշտպանվելու մասին, քանի՞ պատերազմով պիտի անցնի, որ մտածի ապաստարաններ կառուցելու մասին։ Մենք նախ մեր սխալները պիտի ընդունենք, ապա պարարտ միջավայր ստեղծենք՝ վերադարձի սերմերը գցելու։ Մենք այսօրվանից պիտի սկսենք մտածել այդ մասին, դեռ ուշացրել ենք, վերջին մարդը, որ Հակարիով անցել է, պետք է այդ պահից մտածեր Արցախ վերադառնալու մասին։ Անցնել սովորական կյանքի, մտածել միայն սեփական բարօրության մասին, սխալ է»։

Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի գնահատմամբ՝ մայր Հայաստանում ամեն ինչ պիտի անեն, որ արցախցիները հիմնավոր, համախբմված ապրեն, չմտածեն արտագաղթելու մասին։ «ժողովուրդը զգայուն է, եթե տեսնի, որ իր մասին մտածում են, ջանքեր գործադրում, հեռանալու մասին չի էլ մտածի, ճիշտ հակառակը՝ կլծվի մայր հայրենիքին նվիրական առաքելությամբ ծառայելու գործին։ Քաղաքականություն մշակողների, բոլորիս նպատակը պետք է լինի կանխել արցախցիների արտագաղթը, դա կրկնակի պարտություն կլինի»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40