Պիցցայի արտադրամասի տարածքի վարձակալության գումարը կտրվի, եթե տրիկոտաժի ֆաբրիկայի սեփականատերը քայլեր ձեռնարկի «Սյունյաց երկրի» դեմ

26.04.2018 11:23
1613

Հանրապետությունում ծավալվող համաժողովրդական շարժման ֆոնին աննախադեպ իրադարձություններ են տեղի ունենում նաեւ Սյունիքում:

Եվ կրիտիկական այս օրերին՝ ցայտնոտի մեջ հայտնված մարզպետի վարքագիծը ժամ առ ժամ ավելի անհավասարակշիռ է դառնում:

Նրա աչքին, ըստ էության, ամենուր «Սյունյաց երկրի» ուրվականն է…

Իր խռխռոցի ժամին նույնիսկ փորձում է վարձկաններ գտնել՝ նրանց ձեռքով թերթին ինչ-որ խնդիրներ հարուցելու համար:

Իհարկե, ողորմելի այդ քայլերը սոսկ ծիծաղի տեղիք են տալիս: Բայց մի դրվագ, այդուհանդերձ, ուշագրավ է:

Վահե Հակոբյանը վերջին օրերին իր մոտ է կանչել մեզ հայտնի եւ անհայտ ստրուկների՝ թերթի դեմ նոր քայլեր ձեռնարկելու աղերսանքով:

Բնականաբար, գտնվել են երկու-երեք հոգի, ովքեր ընդառաջ են գնացել քաղաքական այդ դիակին:

Նրանցից մեկն էլ հարգելի Դերենիկ Մարգարյանի պայազատ զավակն է՝ Արմեն անուն, ով Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի ավերակների պահապանն է, ով ֆաբրիկայի տարածքի մի հատված ամիսներ առաջ վարձակալությամբ տրամադրել է Վահե Հակոբյանին՝ պիցցայի արտադրամաս կազմակերպելու համար, ով ամիսներ շարունակ այդպես էլ չի կարողացել մարզպետից ստանալ տարածքի վարձակալության գումարը:

Մարզպետը, ի վերջո, խոստացել է վարձակալության գումարը, նույնիսկ Քաջարանի կոմբինատից «Սոնատեքս» ընկերությանը (Արմենը նաեւ այդ ընկերության տնօրենն է) ինչ-որ պատվերներ տալու խոստում է տվել, եթե… Եթե Արմենն ինչ-որ քայլեր ձեռնարկի «Սյունյաց երկրի» դեմ:

Տնօրենը, սակայն, խոստովանել է, որ կարող է ընդամենը հրաժարվել թերթի վեց օրինակը ստանալուց, որ տարիներ շարունակ բաժանորդագրում էին կոլեկտիվի անդամների համար: Խոստովանել է նաեւ, որ թերթի դեմ ուրիշ բան անել ինքը չի կարող…

Սակայն Արմեն Մարգարյանի այդ «խիզախությունից» հետո անգամ Վահե Հակոբյանը չի վճարել պիցցայի արտադրամասի վարձակալության գումարը:

Այդ ամենը, կրկնում ենք, միայն քմծիծաղի տեղիք է տալիս:

Պարզապես մի բան ենք ուզում ճշտել՝ Դերենիկ Բագրատիչ պարոնն ընդգրկվա՞ծ է այդ սիրախաղի մեջ, թե՞ իր որդին կամավոր է արձագանքել մարզպետի կոչին:

Անկեղծորեն՝ քիչ հավանական ենք համարում Բագրատիչի ընդգրկվածությունը, քանզի վերջին ամիսներին նա քանիցս է այցելել խմբագրություն եւ իր համերաշխությունը հայտնել թերթի որդեգրած գծին՝ նշելով, որ չարիքից Սյունիքի ազատագրումը պատմական գործ է… 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25